Վերջինիա նահանգի օրենսդիրները բանաձեւ ընդունեցին, որով ապրիլի 24-ը նշվելու է որպես Հայկական ցեղասպանության հիշատակի օր։ Բանաձեւում դատապարտվում են Թուրքիան եւ նրան աջակցող ծխախոտի եւ ռազմարդյունաբերության ներկայացուցիչները, որոնք խոչընդոտում են Հայոց ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ում։
ՎԱՏ ԼՈՒՐ
AED ամերիկյան կազմակերպության հրավերով հայկական պատվիրակությունը կիրակի ժամանեց Վաշինգթոն։ Պատվիրակության կազմում են «Արի» տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը եւ «Առավոտի» լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը (նրանք բարեկամներ չեն)։ Նյու Յորքի օդանավակայանում պարզվեց, որ 2 լիտրից ավելի կոնյակ չի կարելի ներմուծել ԱՄՆ։ Վահրամ Մարտիրոսյանը, որն իր հետ վերցրել էր 2,5 լիտր, ստիպված եղավ հենց տեղում, մաքսատանը, ավելորդ կես լիտրը խմել։