Հարություն Հարությունյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Ռշտունին վերաքննիչ բողոքով դիմել է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների վերաքննիչ դատարան։ Պաշտպանը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Հարություն Հարությունյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։
«ԵԿ ԱՅՍ ԳԻՇԵՐ ԱՐԹՈՒՆ ՄՆԱՆՔ ՄԻՆՉԵՎ ԼՈՒՅՍ»
Երեկ ուշ երեկոյան Հանրապետական կուսակցության գրասենյակում հանդիպեցին ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի եւ ՀՀԿ վարչության անդամները։ Քննարկվող հարցերի մասին այսօր կփորձենք նոր մանրամասներ ճշտել, սակայն դժվար չէ կռահել, թե ինչի մասին տաք-տաք կխոսեն դաշնակիցները։ Ակնհայտորեն ՀՀ նախագահի վերջին հրամանագիրը (կադրային փոփոխություններ ՊՆ-ում) կարելի է համարել քայլ՝ ձիով։ «Միասնությունը» ստիպված է ճշտել իր հետագա ռազմավարությունը։
Կարդացեք նաև
ԾԱՂԿԱԲՈՒՅՐ ԲԻՆԳՈ
«Պապլավոկ» սրճարանի կողքին, նախկին արտաքնոցի տեղում, վեր է հառնել արդեն գրեթե մոռացված մի հաստատություն՝ «Բինգո»։ Իրազեկները պնդում են, թե սույն ազգաշահ եւ հոգեփոխող խաղասրահի իրական տերն ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է։
ԱՅ ՔԵԶ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱ
Հեռուստալրագրողներից մեկը փորձել է «ԱրմենՏելի» կենտրոնական գրասենյակից պարզ տեղեկատվություն ստանալ, թե բջջային հեռախոսացանցի քանի՞ բաժանորդ կա Հայաստանում կամ քանի՞ ավտոմատ հեռախոսակայան կա։ Մեկ շաբաթ շարունակ տանել-բերելուց հետո՝ «ԱրմենՏելից» պատասխանել են, թե իրենց պիտի 2 ամիս առաջ դիմեն որեւէ տեղեկատվություն ստանալու համար։