Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՍՏԻԿ ԱԶԳԱՅԻՆ ՍՏՐԻՊՏԻԶ

Մարտ 15,2000 00:00
striptiz

Քաղաքապետարանի ներքին հրահանգը վկայակոչելով՝ սրճարաններին եւ բարերին արգելվել է իրենց շոու ծրագրերում ընդգրկել topless (առանց վերնազգեստի) պարեր։ Որպես պատճառաբանություն բերվել է այն, որ այդ պարերն անհարիր են մեր ազգային նկարագրին։ Հիրավի, ճշգրիտ դիտարկում է, բայց սա միայն կիսաքայլ է։ Մեր նկարագրին լիովին ավելի հարիր կլինի, եթե մեր իշխանավորները պարտադրեն, որ աղջիկները ձողի շուրջ պարեն ազգային տարազներով։

ՆՈՍՏԱԼԺԻ

Nostalgia

Օրերս տարածքային կառավարման եւ քաղաքաշինության համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանն իր օգնականներից մեկին հանձնարարել է. «Գոսպլանից թվերը վերցրու՝ տեսնենք թե միսակաթնամթերքային արտադրության ցուցանիշներն ինչպիսին էին անցած շաբաթ»։

ՃՇՄԱՐԻՏ, ՃՇՄԱՐԻՏ ԵՄ ԱՍՈՒՄ

xostum

Երդվում եմ… «չհանդուրժել սուտը, կեղծիքը, բամբասանքը, մատնությունը, զրպարտությունը, անօրենությունը, արհամարհել պերճանքը, ընչասիրությունը, ցոփությունը, վանել փառասիրությունը, գոռոզամտությունը, հոխորտանքը, օտարել քծնանքը, շողոքորթությունը, երեսպաշտությունը, ոչինչ չանել շնորհակալության, երախտագիտության կամ հատուցման ակնկալիքով»։

Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների չիրականացած երդումների մասին կարդացեք էջ 3:

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՏԱԿ

Babken Arakcyan

«Հայաստանի երեք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ գտնվում են քրեական հետապնդման տակ»,- ասաց «Արմատ» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Արարքցյանը՝ ելույթ ունենալով Աշոտ Բլեյանի պաշտպանության հավաքին։

Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031