Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 14,2000 00:00
haytararutyun

Ողջունում եմ երեւանյան լրատվամիջոցներով հրապարակված՝ Ղարաբաղում ներքաղաքական իրավիճակի խաղաղեցման վերաբերյալ հայաստանյան երեք կազմակերպությունների նախաձեռնությունը եւ կիսում եմ նրանց մտահոգությունները: Ամենաէականը՝ միանում եմ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության մեխանիզմներ ստեղծելու նրանց առաջարկին:

Միաժամանակ, սակայն, չեմ կարող թաքցնել իմ հոռետեսությունը այդ առաջարկի իրականացման կարելիության հանդեպ, նկատի ունենալով, որ ԼՂՀ իշխանություններն ընդհանրապես ժխտում են ընդդիմության գոյության փաստը երկրում: Նրանք կտրականապես մերժում են որպես ընդդիմություն ընկալել Ազգային ժողովում նկատելի թիվ եւ որակ կազմող այն պատգամավորներին, հասարակական-քաղաքական կազմակերպություններին եւ անհատ մտավորականներին, ովքեր բազմաթիվ առիթներով եւ ամենատարբեր հարցերի գծով իրենց սուր կամ մեղմ դժգոհությունն են արտահայտել իրականացվող քաղաքականության հանդեպ:

Հոռետեսությունս, դժբախտաբար, հիմնավորվել է անցած ամիսների փորձով, երբ իշխանությունները շրխկացնելով փակել են ընդդիմության կողմից մի քանի անգամ բացված երկխոսության դռները: Մնում է հուսալ, որ գոնե այս անգամ սխալվեմ իմ կանխատեսման մեջ, եւ իշխանությունները գոնե մեկ անգամ դեմքով կշրջվեն դեպի ժողովրդի անբաժանելի մասը հանդիսացող ընդդիմությունը, որը, վստահ եմ, երես չի թեքելու նրանցից:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031