ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության տնօրեն Վ.Հովակիմյանը «Առավոտին» հայտնեց, որ ակադեմիական գրահրատարակության գործը բարելավելու նպատակով ՀՀ ԳԱԱ նախագահությունը Լիխտենշտեյնի «Ռոմֆորդ Իսթեբլիշմենթ» եւ «Փրինթինֆո» ընկերությունների հետ նախատեսում է ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը ԳԱԱ-ին պարբերաբար կապահովի մեծ տպաքանակ ունեցող արտասահմանյան պատվերներով եւ դրանից ստացվելիք շահույթներով կտպագրվեն ակադեմիական գրքերն ու հանդեսները։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը դառնում է այդ ընկերության լիիրավ մասնակիցը, որը հնարավորություն կընձեռի նրա հետագա բնականոն գործունեության համար։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ժամանակին ԱԺ (ԳԽ) պատգամավոր, Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ Լեոնիդ Հակոբյանը բողոքում էր խորհրդարանում, թե նախարարները կառավարական հեռախոսները չեն վերցնում եւ հանձնարարում են քարտուղարուհիներին չմիացնել իրենց հասարակ մահկանացուների հետ։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ այսօր ճիշտ նույն ձեւով է վարվում նորընծա նախարար Լեոնիդ Հակոբյանը։