Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԷԻՐ, ԱԺՄ, ԵՐԲ ՉԷՐ ԸՆՏՐՈՒՄ ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱԺՄ

Մարտ 14,2000 00:00
ajm

11-րդ համագումարի վերջին օրը շարքային մի ԱԺՄ-ական երկրի ներքաղաքական կացության մասին կուսակցության արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ասաց՝ եթե 99-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺՄ-ն հանդես չեկավ հայտարարությամբ, որ ընտրություններն ազատ ու արդար չեն անցել, այս դեպքում կուսակցության նման կեցվածքը ճիշտ չէ։

ՀԺՀԿԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Koch

Հայաստանի ժողովրդա-հայրենասիրական կազմակերպությունների դաշինքը (ՀԺՀԿԴ), որի մեջ մտնում են Ազգային վերածննդի կուսակցությունը, «Հայ Դատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, Հայ աշխատավորների կուսակցությունը եւ «Անահիտ» հայրենակցական բարեգործական միությունը, հանդես եկան հայտարարությամբ, որով սատարում են մարտի 3-ի «Միասնություն» դաշինքի հայտարարությանը եւ պահանջում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։

ԲՈՐՍԱՆ ԻՆՔԴ ԵՍ

Borsa

«Առավոտի» վերջին համարներից մեկում Երեւանի ֆոնդային բորսայի տնօրեն Սեդրակ Սեդրակյանի մի հայտարարությանն էինք անդրադարձել, ըստ որի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղին ժամանակին բորսա բացելու թույլտվություն է տրվել։ Բռնակոթի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գուրգեն Թանգյանը հատուկ այդ լուրը հերքելու նպատակով հասել էր Երեւան. «Մեր գյուղում բորսա ոչ եղել է, ոչ էլ կլինի»։

ՆԻԿՈԼԻ ԿԻՆԸ ՏՂԱ Է ԲԵՐԵԼ

noracin

Մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը որդի է ունեցել, անունը՝ Աշոտ, բայց բերանը ոչ թե ճաշոտ, այլ դեռ կաթոտ է։ Կասկածներ կան, որ Աշոտ Բլեյանի անվան հետ նորածնի անունը կապ չունի։ «Առավոտը» շնորհավորում է եւ մաղթում՝ հորը քաշի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031