Երեկ Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, բայց ոչ թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին, այլ ՀԱՀ ՊՓԲԸ-ի լիազոր ներկայացուցչին։ Հրաժարականն առայժմ ընդունված չէ։ Տիգրան Նաղդալյանի տրամադրությունը երեկ առավել բարձր էր, քան «Միասնության» հայտարարությունից հետո։
Մանրամասները՝ էջ 2։
ՈՎՔԵ՞Ր ՉԵՆ ԳՆՈՒՄ
Կարդացեք նաև
Պատգամավոր Խորեն Սարգսյանի կարծիքով Հայաստանից չեն գնում նրանք, ովքեր գնալու փող չունեն եւ ստիպված հայրենասեր են ձեւանում, եւ նրանք, ովքեր մտածում են, թե դեռ թալանելու բան կա։ Մնացել են՝ թալանեն ու գնան։
Խորեն Սարգսյանի հետ զրույցը կարդացեք 3-րդ էջում։
ԴԱՐԴ ՄԻ ԱՐԵՔ, ՍԵՐ Ա
Գեներալ Մանվելի տղան «փախցրել» է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) 9-րդ դասարանցի աղջկան։ Քանի որ երիտասարդներն իրար սիրում են, իսկ ապագա խնամիները մարտական ընկերներ են, ապա, վստահաբար, այս հարցում որեւէ լուրջ խնդիր չի առաջանա։
Ինչեւէ, երիտասարդներին երջանկություն ենք ցանկանում:
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
«Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ նոր գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Գրիգորյանը, որը նախկինում «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրենն էր։ Մինչ այս նշանակումը գլխավոր տնօրենի պարտականությունները շարունակում էր կատարել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Վյաչեսլավ Յարալովը։