Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԷ ՄԻ՝ «ՍԻՐՈ» ԻՐԱՎՈՒՆՔ

Մարտ 11,2000 00:00

Աշոտ Բլեյանի եւ նրա «խմբի» երկու անդամների՝ Ռ. Պողոսյանի եւ Ա. Ավագովայի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց կրթության նախկին նախարարի հարցերից, որոնք ուղղված էին գլխավոր հաշվապահին։ Ո՞վ է որոշել շինարարական դրվագներով հաշվապահական ձեւակերպումներ տալ, որեւէ ճնշում եղե՞լ է կամ որեւէ կասկած, ինչին Ռ. Պողոսյանը պատասխանեց, որ ձեւակերպումներն իր պարտականությունների մեջ էին մտնում, ինքն է կատարել առանց որեւէ մեկի, առանց Ա. Բլեյանի «ճնշման»։ «Ես դա համարել եմ ճիշտ եւ տվել համապատասխան ձեւակերպում»,- ասաց Ռ. Պողոսյանը եւ ապա հայտնեց. «Առ այսօր հաշվեկշռի տարեսկզբի մնացորդում (շիֆր 178 կրեդիտորական պարտք) երեւում է»։

Դատավոր Ի. Վարդանյանի հարցին էլ, թե «Ձեզ հայտնի եղա՞վ, թե ինչպիսի ճանապարհով տրվեց շինարարին 10 մլն 300 հազարը», վերջինս պատասխանեց. «Տեղյակ չեմ»։ Այդ պահին մեղադրող եռյակի ձեռքից ձեռք անցավ կրթահամալիրի կանոնադրությունը, ինչը զգացնել տվեց Ա. Բլեյանը. «Վերջապե՜ս…», իսկ երբ դատավորի կողմից զգուշացվեց, թե՝ ընդմիջմանը հարցեր տուր, հետեւեց. «Ընդմիջմանը շպրոտ պիտի ուտեմ»։

Ի դեպ, շպրոտի «դրվագի» մասին. Ա. Բլեյանն իր միջնորդության թանկագին հատվածը հատկացրեց թիվ 1 քննչական մեկուսարանին, որը «Երրորդ օրն է ապահովում է իմ ընդմիջումը կիլկիով, շպրոտով», ինչին նախանձել են… անգամ կանանց գաղութում։ Սակայն բյուջեի ճեղքվածքը չմեծացնելու եւ հետագայում պետական միջոցների յուրացման մեջ չմեղադրվելու համար հանդես եկավ մի այլ միջնորդությամբ։ Վկայակոչելով «գործող» Սահմանադրության թթ. 15, 34, 43 հոդվածները նա միջնորդեց նաեւ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը համապատասխան դարձնել քրդատօրի պահանջներին։ Ա. Բլեյանը նշեց, որ 10 ամսից ավելի է, ինչ չի տեսակցել իր երեխաների, կնոջ հետ եւ զրկված է փաստորեն «սիրո իրավունքից»։

Վերջին «դրվագի» համար նախագահողը՝ Իսկուհի Վարդանյանը շտապեց խորհուրդ տալ. «Բլեյան, խնդրեք, որ բժիշկները համապատասխան հաբեր տան» (իրավունքի հաբե՞ր- Ռ. Մ.)։ Այսպես, դատարանն անցավ քրգործում առկա 3-րդ դրվագին, որը վերաբերում է տարիֆիկացիային եւ աշխատավարձերին։ Դատակոչված վկան՝ գործադիր տնօրեն Ռայա Գալստյանը, այնպես ներկայացրեց կրթահամալիրի աշխատակարգն ու կանոնադրությունը, որ կարծես նոր ուսումնական տարվա նախաշեմին ընդունելության համար կազմակերպվող ակցիա լիներ։ Իսկ Ա. Բլեյանը նույնիսկ «զգուշացրեց», թե «դատարանի դահլիճը գովազդային նպատակով է օգտագործվում»։ Այնուհանդերձ, գործադիր տնօրենը նշեց, որ աշխատավարձերի եւ կրթաթոշակի հետ կապված գումարները բաշխվել են նպատակային եւ որ «ինքը անօրինական որեւէ փաստաթուղթ չի ստորագրել երբեւիցե»։

ՄԵՐ ՏԱՆԻՔԸ ՁԵՐ ՏԱՆԻՔԻՑ «ՕՐԻՆԱԿԱՆ» Ա

taniq

Աշոտ Բլեյանը 4 դպրոցների տանիքապատման համար ծախսել է 10 մլն դրամ գումար։ Արդարադատության նախարար Դ.Հարությունյանը Աբովյանի դատարանի թեք տանիքի վրա ծախսել է 6 մլն դրամ գումար։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031