Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ԵՐԵԿ

Մարտ 11,2000 00:00
dataxazutyun text

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը հայտնեց, որ Բորիս Նազարյանը միայն մարտի 10-ին է ստացել Հարություն Հարությունյանի բացարկը զինդատախազությանը. «Այն ըստ օրենքի կքննարկվի եւ պատասխան կուղարկվի փաստաբաններին»։

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

ajm

Իրենց 11-րդ համագումարին հավաքված ԱԺՄ-ականները բարձրաձայն չդժգոհեցին, սակայն նկատել էին, որ նախագահ Քոչարյանն անգամ ուղերձ չէր ուղղել իրենց։ ՀՅԴ-ի ընդհանուր ժողովին, սակայն, նախագահն առավել նրբանկատ էր գտնվել եւ ուղերձ էր հղել դաշնակցականներին։ Գուցե սա նախագահի պատասխա՞նն էր կառավարական պորտֆել ստանձնած ԱԺՄ-ին։

ԱԻՄ՝ ՄԻՆՈՒՍ

aim

ԱԻՄ-ից հեռացած Արամ Հարությունյանը պատրաստվում է ստեղծել նոր կուսակցություն, որի անվանումը պրն Հարությունյանը խնամքով թաքցնում է։ «Կուսակցության անդամները մարդիկ են, որոնք ժամանակին դուրս են եկել ԱԻՄ-ից եւ հիմա էլ շարունակում են դուրս գալ։ Ահագին մարդիկ կան նաեւ համալսարանից»։

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԱՏԱՐԱՆ… ԵՎ…

bleyan

«Բայց ահա քիչ է, որ երրորդ տարին է՝ ես ունեմ անձնական օգտագործման նախաքննության մարմին՝ Երեւան քաղաքի դատախազությունը, վտանգ կա, որ կունենամ անձնական օգտագործման դատարան»,- ասաց Ա. Բլեյանը։ Իսկ թե ի՞նչ ունի նաեւ, շարունակեց. «Ունեմ մեծ պահակախումբ ու «Բրոնե-վիլիս», սեփական կամեր ու վանդակ»։

ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

borsa

Երեւանի ֆոնդային բորսայի նախագահ Սեդրակ Սեդրակյանը մտքին դրել է բոլոր բիզնեսմեններին, բոլոր խոշոր եւ միջին գործատուներին հավաքել եւ կամ նոր կուսակցություն ստեղծել, կամ էլ մտնել արդեն եղածներից նրա մեջ, որը դեռ մաքուր է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031