«Նաիրի Հունանյանը դեռեւս 1998-ի դեկտեմբերից գտնվել է ԱԱ մարմինների տեսադաշտում։ Նա ուսումնասիրվել է հավաքագրման նպատակով՝ որպես գործակալի թեկնածու տարածաշրջանի երկրներից մեկի հատուկ ծառայությունների դեմ օգտագործելու նպատակով»,- հայտնեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ սա նրա երկար սպասված ասուլիսի ընդամենը երկու սենսացիաներից մեկն էր։ Երկրորդը հետեւյալն էր. «1999 թ. գարնանը Նաիրի Հունանյանի վերաբերյալ ԱԱ մարմիններում ստացվել է տեղեկատվություն, որի ստուգումը համապատասխան բաժինը գլխավորող ղեկավարի կողմից անուշադրության է մատնվել։ Հակված եմ կարծելու, որ նշված պաշտոնյայի կողմից իր ծառայական պարտականությունների պատշաճ կատարման դեպքում հնարավոր կլիներ խափանել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»։
Կարդացեք էջ 3։
… ԱՅՆ ԷԼ ԳՐԵԹԵ ՓՈՒՉ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
Կարդացեք նաև
Երեկ «Հայլուրով» հաղորդվեց ԱԱՆ-ի հայտարարությունը, որտեղ զինվորական դատախազի հայտնած մի տեղեկության առնչությամբ նշված էր, թե Նաիրի Հունանյանն ինքն է իրեն առաջարկել որպես գործակալ («Առավոտի» ենթադրությամբ, Թուրքիայի դեմ օգտագործվելու նպատակով)։ Իսկ երկրորդ տեղեկության առնչությամբ ԱԱՆ-ի հակափաստարկի վերաշարադրանքն է, որ 1999-ին Նաիրի Հունանյանի կողմից ազգային կուսակցություն ստեղծելու վերաբերյալ տեղեկատվությունը ուշադրության չի արժանացել, քանի որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կազմակերպություններ ստեղծելու փորձերին հետեւելն իրենց գործը չէ։
Ո՞Վ Է ԳՐԱՎԵԼ ՇՈՒՇԻՆ
ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը պատրաստվում է ասուլիս հրավիրել, որտեղ ոչ միայն ամփոփելու է խորհրդարանի կատարած աշխատանքները, այլեւ հատուկ անդրադառնալու է «Առավոտում» Սամվել Բաբայանի այն արտահայտությանը, թե Օլեգ Եսայանը սկսել է խոսել այն մասին, որ ինքն է կազմակերպել Շուշիի ազատագրման օպերացիան։