Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Մարտ 10,2000 00:00
seyran ohanyan

ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքեց Հայաստանում տարածվող լուրերն այն մասին, թե իբր ԼՂՀ-ից Հայաստան պատրաստվում են տեղափոխել 500 զինված մարդկանց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար։ Նման լուր տպագրվել էր «Առավոտ» թերթում։ «Արդեն որերորդ անգամ,- ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարը,- որոշ հայկական թերթեր նկատելի մոլեգնությամբ տպագրում են «Լուրեր Ստեփանակերտից», որոնք միայն հաստատում են, որ նման հաղորդագրությունների հեղինակները բացարձակապես ծանոթ չեն Արցախի իրավիճակին»։ «Հետաքրքիր է,- նշեց Սեյրան Օհանյանը,- որ որպես նման ինֆորմացիա մատուցվում են ասեկոսեներ, որոնք Ստեփանակերտում ընդհանրապես չեն քննարկվում եւ չեն տարածվում նույնիսկ բամբասանքների ձեւով։ Այնուամենայնիվ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ԼՂՀ-ում բանակից դուրս զինված մարդիկ չկան։ Երկրորդ փաստը, որի մասին տեղյակ չեն նման հաղորդագրությունների հեղինակները, այն է, որ մեր ճակատի գիծն անցնում է Արցախով եւ ոչ թե Երեւանով։ Հետեւաբար, նման տեղաշարժ ես ինձ չեմ կարող թույլ տալ»։

«Առավոտի» կարճ հաղորդագրության տեքստում վարպետորեն ներմուծված է երկրորդ ապատեղեկատվությունը՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու իբր անհրաժեշտության մասին, որը մեկնաբանելու կարիքը ես ընդհանրապես չեմ զգում։ Ասեմ միայն, որ «Երկրապահը» նույնպես վաղուց արդեն զինված խումբ չէ, եւ ես անհրաժեշտություն չեմ տեսնում որեւէ մեկից պաշտպանելու կամ պաշտպանվելու»,- ընդգծեց ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

ՍՆԱՐՔ

Քանի որ հարգարժան նախարարը գտնում է, որ ԼՂՀ-ում եւ Հայաստանում բանակից դուրս զինված մարդիկ չկան, ապա մնում է եզրակացնել, որ, օրինակ, պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու (ինչպես նաեւ բոլոր մնացածներին) սպանել են կամ անզեն մարդիկ, կամ բանակի ներսում գտնվողները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031