Սովետական Միության ԱԱ նախարար Կրյուչկովը ԱՊՀ բոլոր երկրների նախագահներին մեկական զրահապատ «Մերսեդես» է նվիրել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո այն մնացել է նախագահի աշխատակազմում։ Կառավարության որոշումով՝ Լ. Տեր-Պետրոսյանի օգտագործմանը տրվեց Լոս Անջելեսից հայ մեծահարուստ բարերարի նվիրած զրահապատ «Լինքոլնը»։ Ռոբերտ Քոչարյանի զրահապատ մեքենան նույնպես նվիրատվություն է։ Հայտնի չէ՝ հաշվառվա՞ծ է, թե՞ ոչ։ Դրան գումարած նաեւ նախագահի պահակային խմբի արտասահմանյան ֆիրմայի թանկարժեք մեքենաները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է ամսական աշխատավարձի հնգապատիկը։ Որքան հայտնի է, նվեր է նաեւ Սերժ Սարգսյանի «Ջիպը». դարձյալ պարզ չէ, որեւէ կառույցում այն հաշվառվել է, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ բյուջեով Սերժ Սարգսյանին «Ջիպ» գնելու համար երբեւէ գումար չի նախատեսվել։
ՀԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆԻ
Մինչեւ երեկ ՀԺԿ-ի անդամները դեռեւս չունեին կուսակցական տոմսեր։ Սակայն երեկ տեղի ունեցած ՀԺԿ վարչության նիստում կուսակցական տոմսեր ստացան կուսակցության առայժմ 200 անդամ։ Առաջին համարի տոմսը Կարեն Դեմիրճյանի անունով էր. հանձնվեց որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին։ Հոկտեմբերի 27-ին զոհված ՀԺԿ մյուս անդամների (Հենրիկ Աբրահամյան, Միրոյան, Միքայել Քոթանյան) կուսակցական տոմսերը հանձնվեցին հարազատներին։ Վարչության նիստում առաջարկություն է եղել ՀԺԿ-ի անունից հանդես գալ հայտարարությամբ, սակայն առաջարկությունը մերժվել է։
Կարդացեք նաև
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՈՒՏՈՒՄ ԲՈՐՍԱՆ
Հայաստանում բորսա բացելու 17 թույլտվություն կա, իսկ Չինաստանում՝ միայն մեկ բորսա կա։ Հայերն այնքան են առաջ գնացել, որ նույնիսկ Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում որոշել էին բորսա բացել։ Թե դա ի՞նչ բան է, կամ ինչո՞վ է ուտվում, դժվար թե հայերի կեսից ավելին իմանա։