Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՒՐԱԴԻԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է

Մարտ 10,2000 00:00
Murad Petrosyan

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Հայկական ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Մուրադ Պետրոսյանը հայտարարել է, թե «Միասնություն» դաշինքի հասցեին թույլ տալով «կոշտ ու վիրավորական արտահայտություններ»՝ Ռոբերտ Քոչարյանը վա-բանկ գնաց։ Մուրադ Պետրոսյանը կանխատեսել է, թե հանգուցալուծումը մոտ է՝ «Միասնությունն» այժմ հավանաբար կհամախմբի հակաքոչարյանական բոլոր ուժերին եւ վճռական պատասխան կտա։

ՍԱՍՏԻԿ ԿՈՄՊՐՈՄԱՏ

Artashes Geghamyan

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ ճեպազրույցում բացահայտեց, թե «Միասնության» պահանջած հրաժարականների խորքային շարժառիթները որոնք են. «Սաստիկ վախենում են, որ հանկարծ Սերժ Սարգսյանը չհրապարակի այն բազմաթիվ նյութերը՝ թալանի, խախտումների, սպանությունների վերաբերյալ, որին նա տիրապետում է՝ լինելով ժամանակին ազգային անվտանգության նախարար»։ Սակայն չանդրադարձավ, թե ինչու Սերժ Սարգսյանը ՆԳ եւ ԱԱ նախարար եղած ժամանակ, չպիտի ընթացք տար հանցագործությունների վերաբերյալ այդ նյութերին։

Կարդացեք էջ 3։

ԱԿՈՒՄԲԱԿԱՆՉ

hrant bagratyan

Լիբերալ-դեմոկրատական ակումբի ղեկավար, «Ազատություն» կուսակցության նախագահ, էքս-վարչապետ Հրանտ Բագրատյանը բոլոր նրանց, ովքեր լիբերալ հայացքների կրող են, կողմնակից եւ ջատագով, առաջարկեց գալ եւ դառնալ ակումբի անդամ։ Ի դեպ, ակումբն արդեն մի քանի կլոր սեղաններ է կազմակերպել, որոնք անցնում են առանց ներկաներին ձանձրացնելու։

ԼԴ ակումբի հերթական կլոր սեղանի մասին կարդացեք 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031