Նա գրում էր, որ արքայադավությունը երբեք չի կարող մարդուն արքա դարձնել: Նա գրում էր՝ «հազար ափսոս մոլորյալ Սպարապետին» այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դրդմամբ դեռ նոր-նոր էր իրականացրել 98-ի փետրվարի հեղաշրջումը: Նա զգուշացնում էր հորդացող արյան ու նոր հեղաշրջումների մասին: Մենք այդ ամենը չափազանցություն էինք համարում, «ազատ արվեստագետի» բուռն երեւակայության արգասիք: Որեւէ քաղաքագետ կամ մեկնաբան չունեցավ Տիգրանի մտքի խորությունը: Ուղիղ մեկ տարի առաջ անորոշ հանգամանքներում Տիգրան Հայրապետյանը ընկավ մեքենայի տակ:
Ա. Ա.
ԴԵՌ ԿԿԱԽՎԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ
Կարդացեք նաև
«Առավոտը» երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից փորձեց իմանալ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ի կապակցությամբ շքանշաններ հանձնելու ցանկություն ունի՞։ (Թեեւ հայկական տոնացույցում մարտի 8-ին որեւէ տոն չի հիշատակվում)։ Պրն Գաբրիելյանը ճշտեց, որ որեւէ կնոջ նախագահն այդ օրը շքանշան հանձնելու ծրագիր չունի։ «Իսկ նախագահի աշխատակազմի աշխատակցուհիներին նախագահը շնորհավորե՞լ է»,- հետաքրքրվեցինք մենք։ «Չգիտեմ…»։
Իր այս պատասխանը հիմնավորելու համար պրն Գաբրիելյանը բերեց ամենահամոզիչ փաստարկը. «… Որովհետեւ ես աշխատակազմի մյուս կեսն եմ ներկայացնում»։ Թվաքանակի առումով՝ լավագո՛ւյն կեսը։
ԱՐԻ ԱՅՍՕՐ ՄԱՐՏԻ 8-ԻՑ ՉԽՈՍԵՆՔ
Եթե քաղաքական գործիչները չեն ամաչում միմյանց վարկաբեկել, սպառնալ, բամբասել, ապա ամոթից շիկնում են, երբ փորձ ես անում հետաքրքրվել՝ ինչպե՞ս են նախատեսում անցկացնել մարտի 8-ը, ի՞նչ կանանց ընկերակցությամբ, ի՞նչ կարգի նվերներ են տալու իրենց սիրելիներին։ «Ի՞նչ մի հարց է, որ տալիս եք»,- նեղսրտում են հարցի մակերեսայնությունից։
Իրոք, ինչպես նրանք կարող են պատասխանել այնպիսի հարցի, երբ չեն կարող հընթացս ցեխ շպրտել եւ անվանարկել մեկ այլ գործչի։
Լ. Ա.