Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 09,2000 00:00
sasun miqayelyan

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար Սասուն Միքայելյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում խոստովանել է. «Որպես երկրապահ ես կցանկանայի որ Սերժ Սարգսյանը մեր կողքին լիներ այսօր, պաշտոնը թողներ։ Որովհետեւ մենք ճամփա ենք անցել նրա հետ։ Բաներ կան պարզվելու՝ թող պարզվի ավելի հոգեհարազատ մթնոլորտում»։

Ո՞ւմ մտքով կանցներ, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի հրաժարականը «Միասնությանը» մաս կազմող «Երկրապահը» պահանջում է միայն ամենաջերմ ու բարի զգացմունքներից ելնելով՝ ուղղակի ցանկանում են, որ Սերժ Սարգսյանը նորից իրենց կողքին լինի, դառնա ի շրջանս յուր։

ՎԱՏ ԼՈՒՐ

garnik ananyan

Շարունակելով ՀՀ նախագահի «լիզինգը», ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը երեկ համոզմունք հայտնեց, որ «Միասնություն» դաշինքը պահանջում է Լինչի դատաստան տեսնել Տիգրան Նաղդալյանի եւ Սերժ Սարգսյանի հանդեպ։ Ցավալի է, որ Հայաստանի հեռավոր լեռներում, որտեղ, ըստ ամենայնի, կրթություն է ստացել դեկանը, չգիտեն, թե ինչ է նշանակում «Լինչի դատաստան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031