ՀԱՀ-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին երեկ հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ զինդատախազության քննիչ Աշոտ Եղոյանն ապօրինի գործողություն է կիրառել՝ ինչ-որ սուրճ է հյուրասիրել, որից հետո Հարություն Հարությունյանի մոտ գլխապտույտներ են սկսվել, աչքերի առջեւ մթագնել է եւ այլն։ Եվ այդ ժամանակ նրան գործից եւ առանձին մեղադրյալների վերաբերյալ հարցեր են տվել. ինչ-որ թղթեր են տվել ստորագրելու։ Հարություն Հարությունյանը երեկ դիմում-բողոք է հղել Բորիս Նազարյանին, որտեղ մասնավորապես նշել է, թե իր նկատմամբ բռնություն է կիրառվել նաեւ մինչեւ փետրվարի 1-ը։
Զինդատախազությունից այս առիթով ասացին, թե բացարկը դեռ պաշտոնապես չեն ստացել։
ԱՆԵԿԴՈ՞Տ
Կարդացեք նաև
Կոնսերվատորիայի դասախոսները դիմել էին մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանին՝ ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինին (1872-1915) եւ ֆրանսիացի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզին (1803-1869) նվիրված միջոցառումները հովանավորելու համար։ «Ոչ, սիրելիներս,- ասաց, իբր, նախարարը,- բյուջեում գումարներ չկան, բայց «Արմենիայում» մեկական կիսալյուքս համար Սկրյաբինի եւ Բեռլիոզի համար կարող եմ ապահովել»։
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Հայաստանում է գտնվում «Միջազգային հրապարակայնություն» կազմակերպությունը, որի խնդիրն է ստեղծել (կամ թե նպաստել) մեզանում կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կառույց։ Առաջին հանդիպումը երեկ էր՝ Թեքեյան մշակութային կենտրոնում։ Նշենք միայն, որ լրատվամիջոցներից ոչ ոք չկար։