Նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջարկել է գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին Հայաստանի զինված ուժերի առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Այդ կորպուսը ներառում է Երեւանը եւ նրա մերձակայքը։ Առայժմ հայտնի չէ պրն Բաբայանի պատասխանը։
Երեկ «Առավոտին» չհաջողվեց նաեւ ճշտել այդ լուրը պաշտոնական աղբյուրներից եւ պրն Բաբայանից։
ԱՐՏԵՐԿԻՐՆ ԷԼ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
Կարդացեք նաև
Արտգործնախարար Վարդան Օսկանյանն ԱԺ-ում հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ը եւ հաջորդող դեպքերը ամենաբացասական ազդեցությունն ունեցան մեր արտաքին քաղաքականության վրա. «Այն երկրները, որոնք հետաքրքրություն ունեն Հայաստանի եւ տարածաշրջանի նկատմամբ, իսկապես սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն այստեղ, ուղղակի չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի քայլերի պետք է գնան»։
Կարդացեք էջ 3։
ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Ստեփանակերտից հասած լուրերի համաձայն, առնվազն 500 զինյալներ պատրաստ են ԼՂՀ-ից տեղափոխվել ՀՀ եւ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել «Երկրապահից»։
ԿՈՆՅԱԿԸ ԿՈՒՄ-ԿՈՒՄ ԵՆ ԽՄՈՒՄ
Երեւանի կոնյակի գործարանը 1999 թվականին մթերել է 18 հազար տոննա խաղող, 1998-ին՝ 26 հազար տոննա։ Այս լուրջ տարբերությունը գործարանը բացատրում է նրանով, որ իրեն միայն որոշակի տեսակի խաղող է հարկավոր եւ միայն սպիտակ։
Կարդացեք նաեւ 2-րդ էջում։