Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-Ն ՏԵՐ Է ԿԱՆԳՆՈՒՄ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Մարտ 08,2000 00:00
hjk

ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանը բացահայտեց, թե իրենց 4 ներկայացուցիչներ մասնակցել էին «Միասնության» հայտարարությանը նախորդած բանակցություններին՝ Ստեփան եւ Սամվել Դեմիրճյանները, Արմեն Խաչատրյանը եւ Գագիկ Ասլանյանը։ Արամայիս Բարսեղյանը փաստորեն հերքեց Հմայակ Հովհաննիսյանի պնդումը, թե Ստեփան Դեմիրճյանն այդ հայտարարությանը միացել էր միայն ի նշան համերաշխության. «Ստեփան Դեմիրճյանի ստորագրությունը հավաստումն էր, որ մենք, այո՛, միասնական ենք «Միասնության» հետ եւ այդ հայտարարությանը մենք տեր ենք»։

ԱԺ փոխնախագահ եւ ՀԺԿ քաղաքական քարտուղար Գագիկ Ասլանյանը պատմեց, որ «Միասնության» հայտարարությունն ընդունելուց առաջ հարցը քննարկվել էր դաշինքի քաղաքական խորհրդում (այնպես որ, այս առումով էլ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թերեւս ամբողջական տեղեկատվություն չի փոխանցվել։ Այլապես չէր պնդի, թե «Միասնության» նիստում քննարկումներ չեն եղել)։ Գագիկ Ասլանյանը հայտարարությունը «քննարկման արդյունք» անվանեց։ Իսկ Հմայակ Հովհաննիսյանի մեկնաբանությունների հիմքը պրն Ասլանյանի համար անհայտ էր. «Բայց այդ հայտարարությունը նաեւ ՀԺԿ-ի տեսակետն էր»։

Ի դեպ, ԱԺ փոխնախագահը նաեւ տեղեկացրեց, թե հայտարարությունը մամուլի ասուլիսում ներկայացնելուց հետո հանդիպել էին Ռոբերտ Քոչարյանին եւ իրենց կասկածները փոխանցել նրան. «Նախագահը կիսեց մեր մտահոգությունները, կարծիքները։ Եվ հանդիպման ժամանակ նման գնահատականներ չտվեց հայտարարությանը, ինչպես հետո՝ հարցազրույցում։ Ուղղակի ասում էր, որ շտապել ենք հայտարարություն անել, պետք չէր՝ գուցե հանդիպեինք, խոսեինք եւ հայտարարության անհրաժեշտությունը չլիներ»։

Գագիկ Ասլանյանն առաջարկում էր ուշադրություն դարձնել հայտարարության ենթատեքստին՝ թե ինչու հատկապես այդ երկու անունները հնչեցին։ Ե՛վ նա, ե՛ւ «Միասնության» այլ պատգամավորներ ակնարկում էին, թե այդ հարցերի պատասխանը կհնչի զինդատախազի ասուլիսում։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031