Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱԱՆ-ՈՒՄ

Մարտ 08,2000 00:00
Karlos Petrosyan

«Միասնության» պատգամավորներից մեկի վկայությամբ, փաստ է արձանագրվել, որ հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված Ալեքսան Հարությունյանն օգտվել է ԱԱՆ մեկուսարանի պետի կառավարական հեռախոսից։ ԱԱՆ նախարար Կառլոս Պետրոսյանն «Առավոտին» խոստացավ ավելի ուշ անդրադառնալ այս եւ ԱԱՆ-ի շուրջ այլ ասեկոսեներին։

ԻՄ ԿԱԲԻՆԵՏԸ ՔՈ ԿԱԲԻՆԵՏԻՑ ԼԱՎՆ Ա…

Aram Sargsyan

«Նման կաբինետ ես էլ ունեմ եւ կարող եմ այնտեղից պատասխաններ տալ»,- այսպես արձագանքեց վարչապետ Արամ Սարգսյանը լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթը։

ՄԻՆՉԵՎ ԱՌՈՒՆ ՋՈՒՐ ԳԱ…

Andranik margaryan

«Առավոտի» հարցին, թե «Միասնությունը» մտադի՞ր է արդյոք շարունակել պնդել Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Նաղդալյանի հրաժարականների պահանջը, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Մեր հայտարարությունն ուժի մեջ է մնում։ Նախագահի հեռուստաելույթից հետո, բնականաբար, հաջորդ քայլը շտապ չենք անելու։ Չենք ցանկանում «տաք հետքերով» շարժվել՝ մենք արեցինք, ինքը արեց եւ այլն։ Որոշակի ժամանակ է պետք, որ քաղաքական բոլոր ուժերը, շահագրգիռ կողմերն իրենց մոտեցումներն արտահայտեն։ Դրանից հետո «Միասնություն» դաշինքը համապատասխան որոշում կընդունի»։

ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՊ Է ԽՐՈՒՄ

Aramayis Barseghyan

ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանը, մեկնաբանելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, թե «Միասնության» հայտարարության նախաձեռնությունը ՀԺԿ-ինը չէր, ասաց. «Սա ընդամենը փորձ էր սեպ խրելու «Միասնություն» դաշինքի՝ ՀԺԿ-ի, ՀՀԿ-ի եւ «Երկրապահի» միջեւ։ Նման հարց չկա։ ՀԺԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնական է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031