Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձեր արած ֆոկուսը ձեզ դո՞ւր եկավ

Մարտ 07,2000 00:00
Ruben Sahakyan

Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված Ալիկ Հարությունյանին ուրբաթ օրը նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը զգուշացրել էր. «Եթե երկուշաբթի օրը գամ եւ տեսնեմ, որ հացադուլը շարունակում ես, կհրաժարվեմ քո պաշտպանը լինելուց»։

«Երկուշաբթի օրը գնացի, Ալիկը խոսքս լսել էր եւ հացադուլը ադարեցրել։ Միայն մոռացա հարցնել՝ ո՞ր օրվանից»,- երեկ մեր զրույցի ընթացքում պատմեց Ռուբեն Սահակյանը։ Մեր հարցին՝ Ալիկ Հարությունյանը տեղյա՞կ է փաստաբանների ասուլիսին հետեւած դեպքերի ընթացքին, պաշտպանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ երբեք իր պաշտպանյալին ավելի առույգ, իր իրավունքները պաշտպանելու պատրաստակամություն այդչափ դրսեւորած չէր տեսել, ինչպես երեկ։

Ի դեպ, Ալիկ Հարությունյանը՝ ծանոթանալով շաբաթ օրվա մամուլին, փաստաբանին ասել է. «Դե ինչ, պայքարենք»։ Փաստաբան Ռուբեն Սահակյանից փորձեցինք ճշտել՝ ասուլիսից հետո նման արձագանքի սպասո՞ւմ էր։ Նման «հետեւանքների» փաստաբանը չէր սպասում։ «Արձագանքն ադեկվատ չէր։ Սպասում էի, որ մոտեցումը աշխատանքային կլինի. կփորձեն պարզել՝ ճի՞շտ էի ասում, թե՞ ոչ։ Արձագանքը թշնամական էր»։

Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն, ըստ պրն Սահակյանի, ոչինչ չուներ ասելու, այդ պատճառով էլ ընտրեց պատասխանի այդ ձեւը։ Փաստաբանին անհասկանալի է գլխավոր դատախազի պահվածքը, «մյուսների («Միասնություն» դաշինքի- Լ. Ա.) հետ գործ չունենք, նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում։ Հասարակության արձագանքն էլ է դա ցույց տալիս»։ Այն մեղադրանքին, թե փաստաբանները նախաքննության տվյալներ են հրապարակել, եւ որ նման «արարքը» քրեորեն հետապնդելի է, պրն Սահակյանը պատասխանեց. «Լուրջ իրավաբանը նման բան չէր ասի։ Ես ոչ մի նախաքննության տվյալ չեմ հրապարակել։ Ինչ ձեւով զինդատախազն արձագանքեց իմ հրապարակած տվյալներին, այդ նույն ձեւով էլ վարում է քննությունը»։ Ինչ վերաբերում է փաստաբանների դեմ հնարավոր մեղադրանքների առաջադրմանը, ըստ փաստաբանի՝ դա կլինի իր դեմ հարուցված արդեն երրորդ քրեական գործը, որը դատապարտված է արժանանալու նախորդ երկուսի ճակատագրին՝ կարճվելու։

«Միասնություն» դաշինքի՝ նախագահին ներկայացված հրաժարականների պահանջը պրն Սահակյանը համարեց «դիլետանտ մարդկանց ներկայացրած պահանջ»։ «Միասնություն» դաշինքի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը «Առավոտի» հարցին պատասխանել էր, որ այս երկրում ոչ մի բան հենց այնպես տեղի չի ունենում՝ հասկացնել տալով, որ փաստաբանների ասուլիսի նախաձեռնողները գուցեեւ փաստաբաններն իրենք չէին։ Ռուբեն Սահակյանը նման միտքն անգամ աբսուրդ է համարում. «Ես էն մարդկանցից չեմ, որ ինչ-որ մեկի պատվերը կատարեմ։ Եթե լինի մեկը, որը կասի, թե Ռուբեն Սահակյանը պատվեր է կատարում, ես չգիտեմ ինչ կանեմ նրա հետ… ես նրա լեզուն կպոկեմ»։ Փաստաբանը չժխտեց, որ ինքը հաճախ է լինում նախագահի նստավայրում, սակայն ո՛չ նախագահին, ո՛չ Սերժ Սարգսյանին նա այնտեղ չի տեսնում, այլ հանդիպում է Ալիկ Հարությունյանի, ինչպես ինքն ասաց, ճշմարի՛տ ընկերների հետ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Հարություն Հարությունյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին երեկ մինչեւ ուշ գիշեր աշխատում էր քննչական խմբի հետ. հետեւաբար նրա հետ զրուցել չկարողացանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031