Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 07,2000 00:00
Nikol-Gxamyan

Ոչ հեռու անցյալում Արտաշես Գեղամյանին Ազգային հեռուստատեսությամբ հնարավորություն տրվեց շուրջ կես ժամ լուտանքներ տեղալ Նիկոլ Փաշինյանի հասցեին, եւ, որքան հիշում ենք, Նիկոլ Փաշինյանին նույն Ազգային հեռուստատեսությունն անմատչելի մնաց թեկուզ մեկ րոպեանոց պատասխան խոսք ասելու համար։ Խոսքի «ազատության», «բազմակարծության» այս յուրօրինակ սկզբունքը, որ Ազգային հեռուստատեսության «նվաճումներից» է, շարժեց Նիկոլ Փաշինյանի երախտագիտությունը… Նա մեծահոգի գտնվեց եւ իր խմբագրած թերթի շաբաթօրյա համարում հանդես եկավ Ազգային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանին պաշտպանող հրապարակումով, կարեւորելով մասնագիտական համերաշխությունը։

ՎԱՏ ԼՈՒՐ

Ardaradatutyan naxararutyun

Մինչ Եզդիների ազգային միությունը դատական կարգով երեք ամիս շարունակ վիճարկում է կազմակերպության գույքի, դրոշմակնիքի հանձնման-չհանձնման խնդիրը (Ա. Թամոյանին՝ Ջ. Սադախյանից), ՀՀ արդարադատության նախարարությունը Եզդիների ազգային միությունը լուծարելու պահանջով մի քանի օր առաջ դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանին։ Հայցադիմումում մասնավորապես ասվում է, որ միությունը 1996-99 թթ. իր գործունեությունն իրականացրել է ՀՀ օրենսդրության, ինչպես նաեւ իրենց կանոնադրության բազմաթիվ խախտումներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031