ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտին» տեղեկացրեց, թե միայն հեռուստատեսությունից է տեղեկացել «Միասնության» հայտարարության մասին։ Հմայակ Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ Ստեփան Դեմիրճյանն այդ հայտարարությանը միացել է ի նշան համերաշխության։ «Ես զարմանում եմ, թե Քոչարյանն ինչպես է տեղեկացել այդ մասին»,- ասաց պրն Հովհաննիսյանն ի պատասխան մեր հարցի, թե ուրեմն Քոչարյանը չէ՞ր սխալվում, երբ հայտարարեց, թե նախաձեռնությունը ՀԺԿ-ինը չէր։
ՏԱՊԱԿՎԵՔ ՁԵՐ ՅՈՒՂԻ ՄԵՋ
«Իշխանավորներ են, պրոբլեմ ունեն՝ պիտի լուծեն։ Դա մեր պրոբլեմը չի»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը՝ «Միասնություն» դաշինքի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։ Ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ էլ ասաց. «Ամեն ինչ հնարավոր է»։
Կարդացեք նաև
ԱՌԱՅԺՄ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն «Առավոտի» հարցին ի պատասխան հաստատեց, թե Լոնդոն էր մեկնել TWT-ի դատական հայցի առնչությամբ։ Սակայն այս այցի արդյունքների, դատավարության ելքի մասին հարցին չցանկացավ պատասխանել. «Այս ամենի մասին 1-2 օրվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգամ»։
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Ամբաստանյալ Արմեն Տեր-Սահակյանը պաշտպանական կազմի միջնորդությունները լսելուց հետո, իր հերթին միջնորդեց մեկ ամսով հետաձգել դատական նիստը, մինչեւ ինքը կգնա Վիետնամ, փաստաթղթեր կբերի «գործին կցելու համար»։