Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի։ «Պայմանագրային սկզբունքներով աշխատում էի «Պեռնո-Ռիկարի», հետո՝ Երեւանի կոնյակի գործարանի հետ։ Պայմանագիրն ավարտվեց եւ ես այն այլեւս չեմ երկարացրել։ Ունեմ նոր առաջարկ նույն խմբի կողմից՝ շարունակել աշխատել իրենց հետ որպես խորհրդական։ Դեռ վերջնական պատասխան չեմ տվել»,- Վահան Փափազյանն ավելի շուտ մտադիր էր վերականգնել իր դասախոսությունները Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Վահան Փափազյանի հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։
«ԵՐԿՐԱՊԱՀԸ»՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 27-ի պատճառների հնարավոր վարկածները նաեւ ադրբեջանական մամուլում են ակտիվորեն քննարկվում։ Ընդ որում՝ ադրբեջանցիների կարծիքով, ամենահավանական վարկածը գեոքաղաքական գործընթացների հետ է կապված։ Պատահական չի համարվում, որ դեպքը տեղի է ունեցել հենց Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին։ Ադրբեջանական մամուլում ակտիվացել են նաեւ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու կոչերը։ Այդպես մտածողները նույնիսկ կուսակցություն են ստեղծել, որն անվանում են պատերազմի կուսակցություն։ Այս մասին պատմող ադրբեջանցի լրագրողուհին հավելեց, թե նման կուսակցություն Հայաստանում վաղուց կա՝ մատնանշելով «Երկրապահը»։
ԳՈՐԾ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանն այն կարծիքին է, որ այս լարված վիճակում պետք է գործ անել եւ ոչ թե զբաղվել «քաղաքական դեմագոգիայով, ինտրիգներով եւ դիտորդությամբ»։
Սպիտակ եւ Վանաձոր կատարած այցի մասին կարդացեք էջ 2։