ՀԿԿ կենտկոմի դաշտավարության սեկտորի նախկին վարիչ Զավեն Գեւորգյանի, բոցավառ ճառերի համար նախատեսված բարձրաձայն բարիտոն ունեցող Լեոնիդ Հակոբյանի, ոչ պակաս բոցավառ նախկին հեղափոխական Դավիթ Վարդանյանի եւ այլ կարկառուն բոլշեւիկների կողքին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հանդես է գալիս որպես Պարույր Հայրիկյանից էլ ուժեղ այլախոհ: Նրա ներկայությունը, հավանաբար, պետք է ցույց տա Արեւմուտքին, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք եւ ոչ թե Ռուսաստան-Բելառուս դաշինքի պոտենցիալ անդամ:
Երկիրը փոսից քաշողները
Կարդացեք նաև
Այդ բարձր առաքելությամբ կառավարություն գործուղած կուսակցությունները չեն պատրաստվում որեւէ պատասխանատվություն կրել ոչ միայն կառավարության գործունեության, այլեւ նրա ներկայացրած բյուջեի համար: Համատեղ ջանքերով փոսից քաշելու գործընթացը չդիմացավ առաջին իսկ փորձությանը: Քաշին-քաշին-քաշքշին՝ բյուջեն փոսում թողեցին:
Արտաշես Գեղամյանը
Ըստ պաշտոնական վարկածի, ընդամենը երկու շաբաթ ԼՂՀ տեղեկատվության պետական վարչության պետ աշխատելուց հետո պրն Գրիգորյանը հանկարծ իրեն խիստ վատառողջ զգաց եւ ազատվեց պաշտոնից: Մինչդեռ, ըստ լուրերի, իրական պատճառն այն էր, որ նա համարձակվեց հրապարակավ իր համակրանքն արտահայտել «10-րդ նահանգ» արցախյան անկախ թերթի նկատմամբ: Իսկ մենք մի ամբողջ շաբաթ չէինք հասկանում, թե ինչու նախարարի պաշտոն չտվեցին Արտաշես Գեղամյանին: Հիմա արդեն պարզ է՝ չափից դուրս էր ամեն քայլափոխի գովերգում «Առավոտն» ու «Հայկական ժամանակը»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ