Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 04,2000 00:00
Ashot Bleyan

Երեկ դատական նիստի ավարտին Աշոտ Բլեյանը հանդես է եկել միջնորդությամբ. «Քանի որ երկուշաբթի ԱԺ-ն հաստատելու է 2000 թվականի բյուջեն, միջնորդում եմ նախագծում կատարել հետեւյալ փոփոխությունը։ Ես հաշվել եմ, որ մեկ ամսում պետբյուջեից իմ դատաքննության վրա ծախսվում է 500 դոլար։ Առաջարկում եմ, որ պետբյուջեից ՆԳՆ-ին տրամադրվող գումարներից պակասեցվի կալանավորների պահպանման համար հատկացված այս ծախսերը եւ դրանք տրամադրվեն կրթության եւ գիտության ոլորտին»։

Ըստ էության, Աշոտ Բլեյանն այս հրատապ եղանակով սեփական խափանման միջոցի փոփոխման միջնորդություն էր արել։

ՎԱՏ ԼՈՒՐ

konyak

Երբ ԱԺ-ի ամբիոնից պատգամավոր Գրիգոր Հարությունյանը հիշեցրեց. «Մեզ համոզում էին, որ կոնյակի գործարանի վաճառքը խաղողագործությունը կզարգացնի, սակայն հակառակն է», Դավիթ Զադոյանը տեղից առարկեց. «Բայց ո՞նց է հակառակը»։ Մինչդեռ պետական լրատվական գործակալություններն են հաղորդել, որ կոնյակի գործարանը չի կատարել ոչ խաղողի մթերման, ոչ էլ կոնյակի արտահանման 1999-ի ծրագիրը։ Ինչի պատճառով, ի դեպ, կրճատվել են հայկական կոնյակի արտահանման ծավալները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031