Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՐՄԱՐ ՉԻ ԳՏՆՈՒՄ

Մարտ 04,2000 00:00
Andranik margaryan

ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն՝ իրեն ուղղված հարցին՝ եթե նախագահը չկատարի «Միասնության» ներկայացրած հրաժարականների պահանջը, դաշինքը կպահանջի՞ նախագահի հրաժարականը, պատասխանեց. «Այդ հարցի մասին չէի ցանկանա խոսել»։ «Առավոտը» փորձեց ճշտել՝ իրակա՞ն են այն լուրերը, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պետք է տոնացույց մտնի, պրն Մարգարյանն ասաց, որ առայժմ «Միասնությունը» հարմար չի գտնում հանդես գալ նման օրենսդրական նախաձեռնությամբ։

Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԳՈՌՈՒՄ

Arshak Sadoyan

«Մենք ունենք կոռումպացված իշխանություն, գողեր, որոնք պետական պաշտոններ են զբաղեցնում»,- հայտարարեց ոչ թե Արշակ Սադոյանը, ոչ էլ որեւէ գործազուրկ բանվոր, այլ իշխանավոր եւ պետական պաշտոնյա Արմեն Եղիազարյանը, որը վարչապետի խորհրդականն է եւ հատկապես ՀՀ բանկերի խորհրդի նախագահը։

ՄԱՆԱՆԵԽ՝ ՃԱՇԻՑ ՀԵՏՈ

getnancum

Երեւանի քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետից «Առավոտը» տեղեկացավ, որ բժշկական ինստիտուտի գետնանցումը առնվազն 1-2 օր չի գործի՝ երեկ ժամը 12.30-ին տեղի ունեցած վթարը վերացնելու նպատակով։ (Գետնանցումը 88-ից չէր վերանորոգվել)։ Վթարի վերացման համար անհրաժեշտ գումարներ դեռ չեն հաշվարկվել, իսկ ընդհանուր առմամբ այն վերանորոգելու համար 20 մլն դրամ է անհրաժեշտ։

ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԱՆՈԹՆԵՐԻ ՕՐԵՆՔՈՎ

stepanakert

Ստեփանակերտի քաղաքական շրջանակներում լուրեր են տարածվել, թե կարող են միավորվել ֆինանսների եւ էկոնոմիկայի, առողջապահության եւ սոցապահովության, կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031