«Ես վստահ չեմ, թե Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունն անկեղծորեն ձգտում է Ղարաբաղի հարցի լուծմանը»,- ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանն իր դիրքերը զիջել է բոլոր առումներով եւ դրա հետեւանքն է, մասնավորապես, որ կարող է բանակցությունների նյութ դառնալ ոչ գրավյալ, այլ Հայաստանի հիմնական տարածքների փոխանակման առաջարկը։
Վահան Փափազյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։
ԱՀԱ ՔԵԶ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼԸ
Կարդացեք նաև
Երեկ տեղի է ունեցել ԵԿՄ ընդլայնված նիստ, որին մասնակցել են ՀՀԿ, ՀԺԿ ղեկավարությունը, վարչապետը, ՀՀ գլխավոր դատախազն ու զինդատախազը։ ԵԿՄ-ի նիստի «վերջին կաթիլը», ինչպես երեկ ասաց ՀՀԿ խորհրդի նախագահ Ա. Մարգարյանը, ՀԱՀ-ի «Հայմամուլ» ծրագրով (հավանաբար, պրն Մարգարյանը նկատի ուներ «Հայլուրը»- Լ. Ա.) Ալիկ Հարությունյանի եւ Հարություն Հարությունյանի փաստաբանների մամուլի ասուլիսն էր. «Այսինքն՝ պետական կառույցները միմյանց հանդեպ սկսում են գործել որպես թշնամի կառույցներ. ՀԱՀ-ը սկսում է ճնշումներ գործադրել դատախազության նկատմամբ՝ ապակողմնորոշելով հասարակական կարծիքը, այլ ուղղությամբ տանելու նախաքննության ընթացքը»։ Քննարկումներից հետո արվել է հետեւյալ եզրակացությունը՝ պաշտոնանկ անել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին եւ ՀԱՀ-ի տնօրենին։
Մանրամասները՝ էջ 2։
ԱՅԴ ԷՐ ՊԱԿԱՍ
Լուրեր էին պտտվում, թե տարածքային կառավարման եւ քաղաքաշինության համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանը Խոսրով Հարությունյանին առաջարկել է փոխնախարար աշխատել իր մոտ։ Այս մասին հարցրինք Խոսրով Հարությունյանին։ «Да ты что?»,- եղավ պարոն Հարությունյանի պատասխանը։
Խոսրով Հարությունյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏՔԵՐՈՎ
«Առավոտին» հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այցը Անգլիա պայմանավորված է նրանով, որ TWT-ն դիմել էր Լոնդոնի արբիտրաժային դատարան՝ Հայաստանում դատաքննությունը տանուլ տալուց հետո։