Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 02,2000 00:00
Ruben Hakobyan

ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ռուբեն Հակոբյանն իր ելույթում հայտարարեց, թե ներիշխանական լուրջ եւ անզիջում պայքար է ընթանում. «Այսօր գործադիր իշխանությունը բազմաբեւեռ է դառնում՝ սա մեր պետության անվտանգությանն է խփում։ Մենք բոլորս զգում ենք դա»։ Քիչ հետո նաեւ նշեց. «Ամբողջ քաղաքական դաշտն այդ հակադրության պատանդն է դարձել, ամլացել»։

Ռուբեն Հակոբյանն այս վտանգավոր վիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ էր գտնում «խնդրել, թելադրել կամ պարտադրել, որ վերջ տան այդ ոչ կոմպրոմիսային պայքարին»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Artashes Gexamyan

Պետբյուջեի նախագծի վերաբերյալ իր ելույթում երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ազդարարեց. «Ֆինանսների նախարարը պարզապես ստում է»։ Ելույթից հետո անմիջապես դուրս եկավ ու նրան հետեւեց Լեւոն Բարխուդարյանը՝ փաստաթղթերի տրցակը ձեռքին։ «Արի՝ տեսնենք, թե ինչն եմ սուտ ասում»,- դիմեց նա պրն Գեղամյանին։ Սակայն վերջինս ազդարարեց. «Ես ոտքի վրա սենց հարցեր չեմ լուծում։ Ես իմ ասածն ասացի»,- եւ հապշտապ հեռացավ։ «Փախա՜վ,- արձանագրեցին ականատեսները,- խոսքին տեր չկանգնեց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031