ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը բյուջետային քննարկումներից իր տպավորությունը հայտնեց, թե քիչ է մնում կառավարությանը ստիպեն երդում տալ, որ 2000 թվականի բյուջեն կատարվելու է։ Պատգամավորներին այս միտքը դուր եկավ ու նրանցից մեկը տեղից Լեւոն Բարխուդարյանին պատվիրեց. «Ասա՝ մամայիս արեւ, կկատարենք»։
Կարդացեք էջ 2:
ՎԱՐԿԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ ԵՆ 3 ՇԱԲԱԹՈՎ
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության նախարարությունում նախագահի վերահսկողական ծառայության ստուգումների մասին «Առավոտի» հրապարակումներից հետո ստուգողներն ավելի ագրեսիվ դարձան եւ ժամկետն էլ երկարացվեց մինչեւ մարտի 15-ը։ Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանից «Առավոտը» տեղեկացավ, որ այս ստուգումների առնչությամբ ինքը ֆինանսների նախարարությանը խնդրել է ճշտել եւ հաղորդել՝ «Ինչ է կատարվում այնտեղ, ինչի հետ է կապված այդ ստուգումը եւ նախորդ ստուգումը ով է կատարել, երբ եւ ինչ արդյունքներ են եղել»։
ԿՏԱ՞Ն… ՉԵ՛Ն ՏԱ
Վերջերս Հայկոմկուսի պատվիրակությունը Վլադիմիր Դարբինյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ, որի ժամանակ կոմունիստները նրան մի այսպիսի հարց են ուղղել. «Մեկ միլիարդից ավելին եք՝ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այս 2 միլիոնանոց ժողովուրդը համաշխարհային բանկի դռներն ընկնի»։
Ըստ «Առավոտին» հասած վկայությունների՝ դեսպանն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել 15-20 տարով ցանկացած գումարի վարկեր տրամադրել՝ սակայն ֆինանսների նախարարության երաշխիքների դիմաց։ Նաեւ կասկած է հայտնել, թե չեն հաջողի այդ երաշխիքները ստանալ, քանի որ միջազգային նույն բանկերի կողմից Հայաստանի վրա ճնշում կգործադրվի։ Հետագայում կոմունիստների հարցումներն ապացուցել են դեսպանի կանխատեսումը։