Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԺ-ՈՒՄ ՊՊԶՈՂ «ՊՈՒԶԱՏԻՆԵՐԻ»

Մարտ 01,2000 00:00
Koch

Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել ներկայիս խորհրդարանի մեծամասնությունը կազմող մականունավոր պատգամավորների փորձերը՝ «Առավոտի» թղթակցուհիներին, իրենց իսկ լեզվով ասած, «սխալ հանելու»: Վետերոկների, սաունաների եւ այլ զվարճավայրերի տերերը սպառնում են լրագրողներին /կրկնեմ՝ կանանց/ «վերջին զգուշացումներով», «քացու տակ գցելով» եւ այլ տիպի հաշվեհարդարներով:

Դրանով հիշյալ երեսփոխանները եւս մեկ անգամ հաստատում են իրենց անցյալն ու ծագումը, ինչպես նաեւ մտքի եւ կուլտուրայի մակարդակը: Նման վարքով նրանք նաեւ ապացուցում են իմ բազմիցս արտահայտած այն միտքը, որ ուղեղներում մեկուկես ծալք ունեցող «խառոշիները» ոչ միայն ընդունակ չեն օրենսդրական աշխատանքի, այլեւ հոդաբաշխ մտքեր ձեւակերպելու եւ արտահայտելու՝ խանգարում է խաշի եւ չալաղաջի դժվարությամբ ընթացող մարսողական պրոցեսը: Ինչ արած, ինչպիսին մեր երկիրն է , այդպիսին էլ՝ խորհրդարանական մեծամասնությունը: Սակայն կանանց ականջները խնայելու համար խնդրում եմ պատգամավորներին՝ իրենց մակարդակը մերկացնող սպառնալիքներով դիմել միմիայն «Առավոտի» խմբագրին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԴԵՌ ՀԱՐԳԱՆՔ- ՊԱՏԻՎԸ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ

zerq sexmum

Երկու օր առաջ իրենց նախաձեռնությամբ Ղարաբաղ այցելած «Կոնֆլիկտների եւ պետականաշինության լոնդոնյան ինֆորմացիոն խմբի» նախագահի եւ Սամվել Բաբայանի հանդիպման ժամանակ պրն Բաբայանի այն հարցին, թե ինչո՞ւ են նախ իր հետ հանդիպել, նախագահ Տենիս Շամմոթը ասել է. «Մենք Ձեզ համարում ենք ոչ միայն Ղարաբաղում, այլեւ ողջ տարածաշրջանում կարեւոր քաղաքական-ռազմական ֆիգուր»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031