«Ա1+»-ի հարցին, թե նախագահի հետ տարաձայնություններ եղե՞լ են կառավարության կազմի շուրջ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, նախագահի հետ տարաձայնություններ մենք միշտ ունենք՝ բոլոր հարցերի շուրջ։ Բայց կարեւորն այն է, որ ընդհանուր եզրահանգման գալիս ենք»։ Հետաքրքրվեցին, թե արդարադատության նախարարի հարցում տարաձայնություններ եղե՞լ են, եւ վարչապետը բացասաբար պատասխանեց. «Դավիթ Հարությունյանի մնալու հարցը պնդել եմ ես։ Տարաձայնությունը ոչ թե նախագահի հետ է եղել, այլ քաղաքական որոշակի ուժերի»։
Կարդացեք էջ 3։
ՏԱԲԼՈԻ՞Դ
Կարդացեք նաև
Փետրվարի 26-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակեց տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակին վերաբերող իր տարեկան զեկույցը, որում Հայաստանն ընդհանուր առմամբ բարենպաստ գույներով է նկարագրված։ Որպես բացասական երեւույթներ հիշատակվում են բազմաթիվ խախտումները նախագահական ընտրությունների ժամանակ, Աշոտ Բլեյանի եւ «Օրագրի» («Հայկական ժամանակի») գործերը։ Հետաքրքիր է, որ զեկույցում թերթը բնորոշվում է որպես «սենսացիաներին հակված քաղաքական տաբլոիդ»։ Զեկույցի, ինչպես նաեւ տաբլոիդ բառի նշանակության մասին առավել մանրամասն «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։
ՄԱԼԱԴԵ՛Ց, ԱՐՄԵՆ
ՀՀ նախկին վարչապետ, էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Դարբինյանն աշխատել է նաեւ նախարարի պաշտոնում գտնվելու վերջին օրը։ Նա ոչ թե իր մի շարք գործընկերների պես երիցուկի թերթիկներ է քաշել՝ հարցնելով՝ «կթողնե՞ն, թե՞ կհանեն», այլ՝ շնորհակալական նամակներ է գրել եւ ուղարկել այն պաշտոնյաներին, ում հետ համագործակցել է իր նախարարության ընթացքում։
Ավելի մանրամասն կարդացեք 2-րդ էջում։