Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ

Փետրվար 29,2000 00:00
murch

ԼՂՀ դատախազությունը եւս հերքել է, որ Արմեն Աբգարյանին մեղադրելու հիմք դարձած մսի վաճառքից ստացված 500 հազար դոլարը ծախսվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրարշավի վրա։ Մսի ներկրման գործարքն իրականացվել է տարբեր փուլերով՝ 1998-ի ապրիլից հունիս ամիսներին, երբ Քոչարյանն արդեն ընտրված էր։ Դատախազության ներկայացուցիչն «Ազատություն» ռ/կ-ին հավելել է, որ 500 հազարն իրոք կարող էր որպես ընտրակաշառք ծախսված լինել, բայց Հայաստանի ԱԺ ընտրություններում։ Մանրամասնելու խնդրանքին ի պատասխան, ասվել է. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը վայելել է ղարաբաղյան ազդեցիկ ուժերի հովանավորությունը»։

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՆԱԽ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ

samvel babayan

Կոնֆլիկտների ուսումնասիրությամբ զբաղվող անգլիական «Լինց» կազմակերպության թվով 5 անդամներ (Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Նիլլրի ուղեկցությամբ) երեկ հանդիպել են ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի, ԱԺ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ։

Նախորդ օրը՝ փետրվարի 27-ին, նրանք հանդիպել էին Սամվել Բաբայանի հետ, ճշտել ղարաբաղյան հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը։ Հանդիպմանն, ի դեպ, ներկա է եղել ԱԺ պատգամավոր Կ. Օհանջանյանը։

Սեփ. լր.

ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ

zang

Երեկ ժամը 14-ի սահմաններում, անանուն զանգ է հնչել մայրաքաղաքի Գր. Լուսավորիչ 15 հասցեում գտնվող «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի խմբագրությունում, թե շենքում ռումբ է տեղադրված: Համապատասխան իրավապահ մարմինների մեկ ժամից ավելի տեւած տեղազննության արդյունքում ոչ-մի ռումբ չի հայտնաբերվել:

Նույն շենքում են գտնվում նաեւ Ինքնորոշում միավորման գրասենյակը, Ա1+ հեռուստաընկերությունը, «Գարուն» ամսագրի խմբագրությունը եւ մի շարք այլ հիմնարկություններ:

ԿԳՈՐԾԻ ՕԳՈՍՏՈՍԻՑ

aviacia

Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միատեսակ օդային տարածքը եւ թռիչքների համանման կանոնները ծրագրվում է կիրառել հուլիսի 30-ից, Փրայմ նյուսի թղթակցին հայտնել է Վրաստանի օդային տրանսպորտի գերատեսչության պետի տեղակալ Զուրաբ Բելկանիան: Նրա ասելով, դրանով կավարտվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտների համաձայն Վրաստանի օդային տարածքում երթեւեկության համակարգերի կազմակերպման՝ «Հարավային դարպասներ-2» ծրագրի վրացա-շվեդական մասի առաջին փուլը: «Հարավային դարպասներ» ծրագիրը վրացա-շվեդական էր, բայց հետագայում դրան միացան Հայաստանն ու Ադրբեջանը, եւ այն վերանվանվեց «Հարավային դարպասներ-2»:

ԱՐՄԵՆՊՐԵՍ ԲԱՑ ՆԱՄԱԿ

bac namak

Փաստաբաններ Ռուբեն Սահակյանին եւ Ռուբեն Ռշտունուն

Հարգարժան պարոնայք

Վերջին օրերին Ձեր կողմից զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություններ էին արվում 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանի եւ մյուսների կողմից կատարված տեռորիստական ակտի փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության մարմնի իրեն սպառելու, Ձեր պաշտպանյալներին լոկ ենթադրություններով կալանքի տակ պահելու մասին։ Խոր հարգանք տածելով Ձեր մասնագիտական եւ մարդկային հատկանիշների նկատմամբ, նկատի ունենալով քրեական գործի առանձնակի բարդությունն ու հասարակական հնչեղությունը՝ կոչ եմ անում այսուհետ ձեռնպահ մնալ նման հայտարարություններից եւ Ձեր դիրքորոշումները պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված ձեւերով՝ Ձեզ վերապահված լայն լիազորությունների շրջանակներում։

Հարգանքներով

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829