Երեկ Աշոտ Բլեյանի դատավարության ընթացքում դահլիճ են մտել 4-5 անծանոթ կանայք եւ սկսել պետական 3 մեղադրողների հասցեին գոռալ, որ նրա՛նք պիտի ճաղավանդակի մեջ լինեին, այլ ոչ «էս անմեղ մարդը» եւ այլն։ Դատը 20 րոպեով ընդհատվել է, ոստիկաններն այդ կանանց դուրս են հանել, եւ նրանք միջանցքում են սկսել գոռալ. «Ազատություն Բլեյանին»։
Սա էականորեն զանազանվում է Վանո Սիրադեղյանի դատավարության ժամանակ որոշ կանանց պահվածքից, որոնք դեռեւս չապացուցված մեղադրանքների հիման վրա մարդուն անվանարկում են եւ սպառնում մաքրել այն լրագրողների հաշիվները, ովքեր նրանց խնդրում են գոնե չհայհոյել։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
«Ե՛վ դրոշը, ե՛ւ զինանշանը բոլորինս են, եւ պիտի հարգեք մեր պետականության խորհրդանիշները»,- ԱԺ-ում լսումների ընթացքում կշտամբեց Տիգրան Թորոսյանը Խորեն Սարգսյանին, որը մեջբերել էր Աղասի Արշակյանի այն խոսքը, թե մեր անկախությունից մեր ձեռքին մնացել է միայն դրոշի կոթը։