Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

Փետրվար 29,2000 00:00
stepanakert

Ստեփանակերտից ստացվող լուրերի համաձայն, քաղաքապետ Կարեն Բաբայանի տնտեսական, ձեռնարկատիրական գործունեությունը կարող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նշվում է, թե Ստեփանակերտի էլեկտրացանցի կալանավորված տնօրեն Վալերի Բալայանը Կարեն Բաբայանի հետ մի ՓԲԸ էր հիմնադրել, որը Ստեփանակերտի կենտրոնում առեւտրի կետեր ունի։

ԲԱԽՈՒՄՆԱՇԱՏ ԼՍՈՒՄՆԵՐ

Azgayin joxov

Շաբաթ օրը խորհրդարանում անցկացված լսումների ընթացքում մի շարք ընդհարումներ եղան՝ Տիգրան Թորոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի, Սեդրակ Սեդրակյանի եւ Վարդան Խաչատրյանի միջեւ եւ այլն։ Առանձնացնենք սակայն մի բախում. Լեւոն Բարխուդարյանը գոռաց, թե ոչ ոք իրավունք չունի նախարարի հասցեին նման բաներ ասել, երբ Խորեն Սարգսյանը հայտարարեց, թե Դավիթ Զադոյանը մինչ լսումները ԱՄՆ դեսպանից հրահանգներ է ստացել, թե ինչ ելույթ պիտի ունենա։

ԲՈԼՈՐԸ ՔԵ՜Զ, ԲՈԼՈՐԸ ՔԵ՜Զ

armen khachatryan

Ըստ լուրերի՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի միջամտությամբ՝ խորհրդարանի հաշվեկշռից դուրս է գրվել 15 «Վոլգա» մեքենա. դրանք տրամադրվել են «Հրաչյա Աճառյան» համալսարանին, որի պրոռեկտորն է ԱԺ նախագահը։ ԱԺ մամուլի վարչության ղեկավարը հերքեց այս լուրը. «Ո՞վ է տարածում այդքան հերյուրանք։ Այդպիսի բան չկա։ Եթե մենք բոլոր նման հրապարակումներին պատասխանենք, մի հսկայական նյութ կլինի»։

Ո՞Վ ՀԱՆԳՑՐԵՑ ԼՈՒՅՍԸ

lamp

«Զանգերին չե՞ք կարողանում «ոչ» պատասխանել՝ ուրիշ մարդ բերեք»,- պատգամավոր Արմեն Մխիթարյանի այս կշտամբանքին էներգետիկայի նախարարն ամբիոնից հետեւյալ հակահարվածը տվեց. «Ազգային ժողովի լույսերն անջատեք՝ փողը չի տվել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829