Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Վարդանյանը

Փետրվար 26,2000 00:00
ajm

Յուրահատուկ ԱԺՄ-ական սկզբունքայնություն է ցուցաբերել այդ կուսակցության ղեկավարներից մեկը՝ երկրորդ անգամ պաշտոն ընդունելով, իր կարծիքով, ոչ լեգիտիմ նախագահի ձեռքից: Այս անգամ պրն Վարդանյանը ստանձնելու է սեփականաշնորհման նախարարի պաշտոնը, եւ դրանում խոր տրամաբանություն կա: Քանի որ ԱԺՄ-ականները 9 տարի շարունակ պնդում էին, որ սեփականաշնորհումը թալան է, նրանք ի վերջո որոշեցին անձամբ մասնակցել այդ գործընթացին:

ԱԺ պատգամավորները

patgamavor

Ազատական բարեփոխումների բնագավառում խոր գիտելիքներ ցուցաբերեցին խորհրդարանի պատգամավորները: Նրանք տապալեցին «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքը զուտ այն պատճառով, որ «արժեթուղթ» հասկացությունն իրենց համար կատարելապես «չինական այբուբեն է», իսկ «շուկա» բառի տակ նրանք հասկանում են այն «բազառները», որոնք իրենք աշխատեցնում են: Լավագույն դեպքում՝ «վետերոկները»:

Պարույր Հայրիկյանը

Paruyr Hayrikyan

ԱԻՄ-ի հիմնադիրը անցած շաբաթ զգուշացրեց, որ Հայաստանում կարող են իշխանության գալ «խմբապետներն ու խմբապետիկները»: Ափսոս, երկու տարի առաջ պրն Հայրիկյանը չնկատեց, որ հենց իր հիշատակած շրջանակներն են պաշտոնանկ արել Հայաստանի առաջին նախագահին եւ գահի նստեցրել Ռոբերտ Քոչարյանին՝ այդ իսկ իմաստով արդեն վաղուց եկել են իշխանության: Եթե Պարույր Հայրիկյանն այդքանն իմանար, հաստատ չէր պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին նույն ջերմությամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829