Երեկ տեղի ունեցած «Համաձայնություն» կենտրոնի սեմինարին Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Առավոտի» աշխատանքին՝ նշեց, որ «Առավոտն» այս պայմաններում շատ յուրահատուկ կերպով է կարողանում աշխատել՝ ստեղծելով իր ավանդույթներն ու դպրոցը։ «Սրանով ուզում եմ վիճել նրանց հետ, ովքեր գտնում են, թե մեզանում պրոֆեսիոնալիզմը պակասել է»։ Հաճելի խոսքեր ասվեցին նաեւ «Ա1+»-ի եւ «Ար»-ի մեր գործընկերների մասին։
ՎԱՏ ԼՈՒՐ
Մի քանի ամիս է, ինչ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երթեւեկում է ծառայողական նոր մեքենայով՝ «Saab» մակնիշի, որն այնքան նման է նրա նախկին մեքենային, որ շատերը չեն էլ զանազանում։ Այս մեքենայի մասին չէինք հիշի, եթե չտեղականայինք ինչ ծախսերի համար է ԿԲ-ն պետբյուջեից փող պահանջում՝ էլ շենքի տանիքը վերանորոգելու, էլ կաբելը փոխելու, էլ սառնարանները նորոգելու… Սակայն ոչ միայն սեփական շապիկն է մարմնին ավելի մոտ, այլեւ՝ շքեղ ավտոմեքենան։