Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՍՏ ԱՍՏՂԵՐԻ՝ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՄԵՆԱՎԱՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՉԷ

Փետրվար 26,2000 00:00
galaktika

Իշխանական ոլորտներում փոփոխություններ անելը մինչեւ մարտի 14-ը, ըստ աստղագուշակ Զառա Մալոյանի, այնքան էլ խելամիտ քայլ չէ։ Հայաստանի նման պետության համար ներկայիս վարչապետը, նույն աղբյուրի վկայությամբ, շատ հարմար է։ Ինչ վերաբերում է նախագահին, ապա Ռոբերտ Քոչարյանի հանդեպ աստղերը մինչեւ սեպտեմբեր բարեհաճ կլինեն, եւ նա մինչեւ աշուն կմնա իր պաշտոնում։ Հետաքրքիր է, որ հենց իրենից էլ կախված կլինի՝ կշարունակի՞ պաշտոնավարել սեպտեմբերից հետո, թե՞ ոչ։ Թեեւ ով էլ լինի նրա հաջորդը, թույլ նախագահ է լինելու։ Աստղագուշակի կարծիքով՝ ով էլ լինի մեր հաջորդ նախագահը, որքան էլ ուժեղ անհատականություն լինի, միեւնույն է, նախագահ դառնալով՝ մտնելու է Հայաստանի հորոսկոպի մեջ եւ դառնալու Է թույլ նախագահ։ Որպես օրինակ բերվեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար ամենավատ տարբերակը չէ»,- եզրակացրեց տիկին Մալոյանը։

ԴԵՊԻ ԱՆԳԼԻԱ

Davit Harutyunyan

Այն, որ արդարադատության նախարար չի լինելու Դավիթ Հարությունյանը, հաստատում է այն փաստը, որ այսօր պրն Հարությունյանն ուղեւորվելու է Անգլիա։

ԱԽՐ ԵՍ ԻՆՉՊԵՍ ՎԵՐ ԿԵՆԱՄ ԳՆԱՄ

ardaradatutyun

Արդարադատության նախարարության հաշվեկշռի վրա է նստած Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի շենքը, որի մի մասն էլ առոք-փառոք օգտագործում է ՆԳ տարածքային բաժինը։ Դատարանում նեղվածք է, իսկ ՆԳ բաժինը մինչեւ օրս դուրս չի եկել։ Նախարարությունների միջեւ բանակցություններ էլ չեն սկսվում, որովհետեւ ամեն մի սկիզբ համընկնում է որեւէ նախարարի պաշտոնանկ անելու հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829