Հայկական խնդիրների մասին իր դիրքորոշումներն է հրապարակել ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Ջոն Մաքքեյնը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին հղած նամակում անցյալում ոչ հայանպաստ դիրք որդեգրած այդ գործիչը փորձել է վստահություն ներշնչել, թե ինքը կիսում է հայ ընտրողների մտահոգություններն ու տեսակետները եւ ջանք չի խնայի՝ նպաստելու Հայաստանի եւ հայերի շահերին։ Մաքքեյնն ընդունել է 1915-ին 1,5 մլն հայերի կոտորածը։ ԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առիթով հայտարարել է, թե այնուամենայնիվ փարատված չի համարում իր բոլոր մտահոգությունները այս քաղաքական գործչի անցյալում դրսեւորած վարքագծի եւ զանգվածային կոտորածները ցեղասպանություն չորակելու պատճառով։
Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՄԻԱՑՈՒՄԸ
Ստեփանակերտում երեկ իր աշխատանքներն է սկսել Արցախի պատերազմի վետերանների միության համագումարը։ Համագումարի բացմանը ներկա է եղել եւ արագ հեռացել Սամվել Բաբայանը։ Ելույթ է ունեցել Արկադի Ղուկասյանը եւ հերքել, թե ԼՂՀ-ում քաղաքական ճգնաժամ կա։ Նա նաեւ ասել է, թե չպետք է հավատալ ընդդիմությանը, «որը փորձում է ավելի հայրենասեր երեւալ եւ հայտարարել, թե Արցախը պետք է միավորվի Հայաստանին»։
Կարդացեք նաև
ՆՐԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏ ՉԳՐԵՑԻՆ
«Առողջապահության եւ սոցապ նախարարը կոմունիստ չէ եւ մեր թեկնածուն չէ»,- ասաց Լեոնիդ Հակոբյանը եւ ավելացրեց, որ պարզապես վարչապետի ներկայացրած թեկնածուներից ամենահաջողվածը Արարատ Մկրտչյանի թեկնածությունն էր։ Կարելի է հետեւություններ անել՝ վարչապետի մոտ քննարկումներում վճռորոշ ձայնի իրավունք են ունեցել կոմունիստները։
Ավելի մանրամասն կարդացեք 3-րդ էջում։