Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 25,2000 00:00
haytararutyun

Մամուլից տեղեկանալով, որ երեկ, 2000 թվականի փետրվարի 23-ին, իմ պաշտպանյալ Հարություն Հարությունյանի խափանման միջոցի՝ կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, անհրաժեշտ եմ համարում հայտարարել հետեւյալը. Նախաքննության մարմինը ի սկզբանե Հարություն Հարությունյանին ձերբակալելու եւ մեղադրանք առաջադրելու բավարար հիմքեր չի ունեցել, հետագայում եւս ոչ մի նոր ապացույց ձեռք չի բերել։ Ավելին, նախաքննության կողմից որպես ապացույց գնահատվող նյութերը մինչ օրս նույն նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված այլ ապացույցներով իսպառ հերքվել են։ Նախաքննության մարմնի կողմից Հարություն Հարությունյանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունը գնահատում եմ որպես ողջ հասարակությանը թյուրիմացության մեջ պահելու, ակտիվ աշխատանքի եւ նախաքննության գործում առաջընթացի տպավորություն ստեղծելու հուսահատ փորձ։ Մեկ անգամ եւս հաստատելով Հարություն Հարությունյանի անմեղ լինելու իմ համոզմունքը, գտնում եմ, որ նախաքննությունը գտնվում է սխալ ուղու վրա, իմ պաշտպանյալի մեղավորության վերաբերյալ որեւէ ապացույց չունի եւ հետագայում եւս չի կարող ունենալ։ Հարություն Հարությունյանի մասով նախաքննությունը անկասկած իրեն սպառել է։

ՌՈՒԲԵՆ ՌՇՏՈՒՆԻ

24.02.2000թ.

ՄԱՆՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

haytararutyun

Վարչապետ-քաղաքական ուժեր հայտնի հայտարարությունը տարբեր գործիչների մոտ տարբեր զգացմունքներ առաջացրեց։ Հայտարարությունից ուրախացողների թվում էին Արտաշես Գեղամյանն ու դաշնակցական Արմեն Ռոստոմյանը։ Վերջիններիս հատկապես դուր էր եկել հայտարարության այն մասը, որն արձանագրում էր բոլորիս քաջ հայտնի իրողություններ՝ Հայաստանում ստեղծվել է բարդ իրավիճակ, տնտեսական ու բարոյահոգեբանական ճգնաժամ, ժողովրդի սոցիալական դրությունը ծանր է եւ այլն։

Երեւի այս ձեւակերպումների ու «Միասնության» ինքնաքննադատության պատճառով է, որ դաշնակցության ստորագրությունը նույնպես դրվեց հայտարարության տակ։ Համագործակցության մասին ողջ հայտարարությունից այս երկու գործիչները լավ հասկացել էին մի բան. այն, որ «Միասնություն» դաշինքը «խոստովանել» է, որ երկրի դրությունը ծանր է եւ որ առանց իրենց մասնակցության հնարավոր չէ այս վիճակից դուրս գալ։ ՀՅԴ-ն, օրինակ, երբեք այդքան միամիտ չէր գտնվի, առավել եւս այդպիսի «տարօրինակ անկեղծությամբ» չէր հայտարարի իր դժվարությունների մասին։ Հենց դրա համար էլ իրենց ժողովները փակ են եւ հույժ գաղտնի։

Ն. Մ.

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵԼ

dimum boxoq

Այսպես է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։ Մեր բյուջեն այդ շռայլությունը թույլ չի տալիս։ Ազգային ռադիոյի աշխատակիցները արդեն երրորդ ամիսն է աշխատավարձի երես չեն տեսել, բայց շարունակում են բարեխիղճ աշխատել եւ իրենց աշխատուժն անվարձահատույց նվիրել պետությանը եւ հարգելի ռադիոլսողներին։ Մի քանի ամիս առաջ մենք կրկին անդրադարձել էինք այս թեմային, մեր անդրադարձից անմիջապես հետո ռադիոյի աշխատակիցները ստացան հերթական ուշացած աշխատավարձը։ Բայց երեւի զանգը հարկավոր է շուտ-շուտ զնգացնել, որ աշխատավարձ բաժանողները իրենց տեղում չքնեն։ Ռադիոյի աշխատակիցներին աշխատավարձի ուշացումը բացա-տրվում է այսպես. «Սպասեք, տեսնենք բյուջեն հաստատվո՞ւմ է, թե՞ ոչ»։ Բայց ռադիոյի աշխատակիցներին ի՞նչ բյուջե, նախեւառաջ՝ դեկտեմբերինը անցած տարվա բյուջեից պետք է տրվեր, եւ հետո՝ աշխատեցրե՞լ ես՝ վճարիր։ Չվճարվող աշխատավարձերի, թոշակների, նպաստների այս ֆոնին տպավորությունն այնպիսին է, որ ստրկատիրական հասարակարգ ենք վերադարձել։ Դեռ ստրկատիրականում մի քիչ ավելի լավ էր՝ բնամթերքի ձեւով օրվա ապրուստ էին տալիս, այսօր այդ էլ չկա։

Մենք միտումնավոր չզանգահարեցինք Ազգային ռադիոյի տնօրենին եւ չհարցրինք՝ ինչո՞ւ է ուշանում երեք ամսվա աշխատավարձը։ Պատասխանը կարելի էր ենթադրել. «Պետք է տան, որ տամ»։ Բայց ուզում ենք ռադիոյի մի խումբ աշխատակիցների կասկածների մասին հայտնել։ Դրանք ավելի շուտ ոչ թե կասկածներ են, այլ հարց. որտե՞ղ են ծախսվում գովազդներից եւ բազմաթիվ ռադիոկայաններից եկող գումարները։

Մ. ԵՍԱՅԱՆ

ԱՄՈՒԼՅԱՆ ՉԻ՞ ՕԳՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻՆ

dolar

Ի պատասխան Ստեփանակերտից ստացած մեր այն լուրի, որ Արմեն Աբգարյանի (Ամուլյա) «կորցրած» կես միլիոն ԱՄՆ դոլարը ծախսվել է Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավի վրա, ՀՀ նախագահի աշխատակազմից երեկ հայտնեցին, որ դա բացարձակ սուտ է եւ հերյուրանք։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829