Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 25,2000 00:00
Artashes Geghamyan

«Իրենք եթե անգամ իսկ մտածում են, որ մեզ անտեսել են՝ մեծագույնս ծառայություն են մատուցել մեզ։ Նրանք ի լուր աշխարհի ասել են, որ այս կառավարության հետ եւ ոչ մի ընդհանուր բան չունի «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի մասնավորապես «Ազգային միաբանությունը»։ Եվ դա ամենաբարձր գնահատականն է, որ մինչ օրս տրվել է մեզ իշխանությունների կողմից, որի համար ես շնորհակալ եմ»։

Պրն Գեղամյանի համար այս առիթով եւս մի հաճելի բան անենք եւ հիշեցնենք կոմկուսի Մաշտոցի շրջկոմի նախկին քարտուղարի սիրելի գրքից՝ Աստվածաշնչից առակը աղվեսի դնչի եւ խաղողի մասին։

ՎԱՏ ԼՈՒՐ

Tigran Torosyan

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մտահոգություն հայտնեց Միշել Լեգրայի «Առավոտում» հրապարակված հարցազրույցի առնչությամբ. «Շատ տարօրինակ է, արդյոք Ֆրանսիայի որեւէ դեսպան որեւէ երկրում իրեն թույլ կտար նման արտահայտություններ անել, որ Ազգային ժողովն ու կառավարությունը չեն աշխատում»։ Պրն Թորոսյանը նշեց, որ եթե անգամ ԱԺ-ն թերանար իր աշխատանքներում (ինքը դա հերքում էր)՝ որեւէ երկրի դեսպան «ներքաղաքական կյանքի վերաբերյալ, կարծում եմ, նման հայտարարություններ չպիտի աներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829