Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 25,2000 00:00
andranik manukyan

Հինգշաբթի օրը ԱԺ պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետությունը» ԱԺ հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ ծանր վնասվածք ստացած պատգամավոր Անդրանիկ Մանուկյանին որակել է որպես ԱԺ նիստերից անհարկի բացակայող։ Այդ առիթով պրն Մանուկյանը «Առավոտին» ասաց. «Չեմ զարմանում։ Խորհրդարանի ղեկավարությունը ոչ միայն չի հետաքրքրվում պատգամավորներից մեկի ճակատագրով, այլեւ բացարձակապես տեղյակ չէ նրա առողջական վիճակի մասին՝ դրա համար էլ այդպիսի ցինիկ որակումներ են տալիս։ Ցավոք սրտի, նրանց անտեղյակությունը իմ անձով չի սահմանափակվում»։

ՔԱՐ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Artashes Geghamyan

«Իրավունք եւ միաբանություն» դաշինքի առաջնորդ Արտաշես Գեղամյանը ճեպազրույցում հայտարարեց, թե բոլորը սկսել են ամեն առիթով հիշել Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին. «Տեղի-անտեղի ասում են՝ մենք Կարեն Սերոբիչի աշակերտն ենք եղել, իմ ուսուցի՜չը, իմ ուսուցի՜չը։ Ուզում եմ հիշեցնել, որ իր ուսուցիչը 14 տարի ղեկավարել է Հայաստանը, «ԳԱԶ-24»-ն այդպես էլ չի փոխել։ Գառաժում «Զիլ» էլ ուներ, «Չայկա» էլ»։

ԿԾԱՆ ՄԻՇԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

zerbakalum

«Առավոտին» երեկ հասած այս լուրը հաստատեց նաեւ ՆԳ լրատվության եւ հասարակայնության կապերի վարչության պետ Ա. Վարդազարյանը։ Միշա Խուդավերդյանը, ըստ մեր տեղեկությունների, ձերբակալվել է 2000 թվականի փետրվարի 9-ին՝ իր տան դրսի պատուհանի տակ պայթեցում կազմակերպելու համար։ Փոխարենն ազատ են արձակվել Մակիչ Շահբազյանն ու Վրեժ Սահակյանը, որոնց փորձել էին խառնել սույն պայթեցման պատմության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829