Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ ՓԱՍՏԱԲԱՆ ԷԼ ՆՍՏԵՑ

Փետրվար 24,2000 00:00
datavor

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ սկսվեց Տարոնիկ Նիկողոսյանի եւ Կրոմվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մեղադրող Պ. Տեր-Հարությունյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ե՛վ երկրորդ կարգի հաշմանդամ, թոշակառու Տարոնիկ Նիկողոսյանը, ե՛ւ Էջմիածնի փաստաբանական գրասենյակի տնօրեն Կրոմվել Գրիգորյանը մեղադրվում էին 1999 թ. հոկտեմբերի 21-ին ժամը 10.30-ին հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ջ. Ֆարխոյանի աշխատասենյակում միմյանց դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու համար։ Առաջադրված մեղադրանքում թե՛ քաղաքացին, թե՛ փաստաբանն իրենց մեղավոր չճանաչեցին։ Այնուամենայնիվ, ինչպիսի պաշտպանական տակտիկա ընտրեցին կողմերը. Տ. Նիկողոսյանը չուներ պաշտպան, ասաց, որ եղել է փաստաբանական հինգ գրասենյակներում, որոնք երբ իմացել են, որ գործը փաստաբանի հետ է՝ հրաժարվել են։ Քաղաքացի Տ. Նիկողոսյանն ուստի եւ ասաց. «Իմ շահերի պաշտպանը Տեր Աստվածն է, գրեք»։

Փաստաբան Կ. Գրիգորյանին պաշտպանելու ցանկություն հայտնեցին Ռուբեն Սահակյանը, Սամվել Միրզոյանը, Լուսինե Սահակյանը, Արգիշտի Կիվիրյանը, Ժորա Խաչատրյանը, որոնք իրենց լիազորագրերը հայտնեցին նախագահող դատավոր Ս. Արամյանին։ Նրանք միաժամանակ հանդես եկան դատաքննությունը հետաձգելու միջնորդությամբ, պատճառաբանելով, որ նախաքննության փուլում քննիչ Բարսեղյանի կողմից գործը չի տրամադրվել պաշտպաններին՝ մանրակրկիտ ուսումնասիրության համար։ Ժամկետը (նիստը հետաձգելու) նրանք թողեցին դատարանի հայեցողության վրա. դատարանը տվեց մեկ շաբաթ ժամանակ։ Այստեղ տեղի տվեցին Տ. Նիկողոսյանի նյարդերը. նա գտնում էր, որ «փաստաբանականացված» կողմը անհարկի է հետաձգում դատաքննությունը. «Սա կանխամտածված արգելանք է»։ Ապացույցների հետազոտման կարգը սահմանվեց այսպես. լսել վկաներին, ապա՝ «ամբաստանյալներին»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829