Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 24,2000 00:00
vano

«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը հայտնել է, թե նախկինի պես միանշանակ վատ չի վերաբերվում կոալիցիոն կառավարության գաղափարին. «Թող մտնեն կառավարություն, պատասխանատվությունը կիսեն վարչապետի հետ։ Այստեղ մեծ արդյունավետություն չեմ տեսնում։ Բայց ավելի լավ է կուսակցական գործիչները նախարարություններ ղեկավարեն, քան թե արհեստավարժ կոչված անդեմ, անպատասխանատու անձնավորությունները»։

ՎԱՏ ԼՈՒՐ

guluzade

Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն «Ենի մուսավաթ» թերթում փետրվարի 23-ին հրապարակված հարցազրույցում պնդել է, թե Սի-Էն-Էն հեռուստաընկերության կազմակերպած բանավեճում իր փաստարկներով հաղթել է ամերիկացի միլիարդատեր Քըրք Քրքորյանին։ Մինչդեռ Վաֆա Գուլուզադեն մի քանի օր առաջ Սի-Էն-Էն-ի եթերում բանավիճում էր Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Գրիգորյանի հետ։ Բա չհարցնե՞նք, այ պարոն Գուլուզադե, որ չգիտես՝ ում հետ ես բանավիճել, ո՞նց ես պնդում, որ հաղթել ես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829