Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վասիլի Աթաջանյանն՝ այն բանից հետո, երբ չէր միացել Արկադի Ղուկասյանի հրաժարականը պահանջող իր 13 գործընկերներին։ Վերջինիս փոխարեն պաշտոն է ստացել ընդդիմադիր Սլավա Աղաջանյանը, որը վերջերս ստեղծված «Ազատություն» կուսակցության փոխնախագահն է։
ՄԵԿ ՀՈԳԻ, ՄԵԿ ՄԱՐՄԻՆ
Վարչապետի եւ քաղաքական ուժերի հանդիպումը Հայրիկյանը համեմատեց այն «մարդուն ու կնոջը», որոնք ամուսնանում են, իսկ 5 տարի անց խնջույք են հրավիրում՝ հայտնելու, որ իրար սիրում են։ 5 տարի անց՝ կրկնվում է նույնը. «Այ ձեր ցավը տանեմ (ռաբի՜ս- խմբ.), կներեք, պառլամենտը եթե ընտրվել է, մեկ միավոր է»։
Կարդացեք նաև
ԼՂՀ-ՈՒՄ «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍԸ» ՍԿՍՎԱԾ Է
Երեկ տեղեկացանք, որ ԼՂՀ դատախազության կողմից ձերբակալվել է Ստեփանակերտի «Էլեկտրոցանցի» ներկայիս ղեկավար Վալերի Բալայանը։ Նա ԼՂՀ առաջին խորհրդարանի նախագահության անդամ էր, Լաչինի, Բերդաձորի, Շուշիի պաշտպանական մարտերի կազմակերպիչ, ՀՅԴ նախկին անդամ։
ԿԱՐՃ ԱՍԱԾ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Հիվանդանալու կամ անառողջների ընդգրկվածության առումով Վ. Հարությունյանի եւ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը նախադեպ չունի։ Երեկ «աչքով էին» տվել Վ. Սիրադեղյանի պաշտպանին, որը հիվանդացել ու չէր ներկայացել նիստին։ Փոխարենը առողջ տեսք ուներ դատավոր Ռ. Թովմասյանը։ Նա նիստն ընդհատեց անորոշ ժամանակով։