Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌԻՐ ՎԵՐԵՎ, ԻՋԻՐ ՑԱԾ ԷՅՐԲԱՍԸ ՄՆԱ ԶԱՐՄԱՑԱԾ

Փետրվար 23,2000 00:00
aviauxi

«Հայկական ավիաուղիների» բազմաչարչար Էյրբաս-310-ը մատուցեց հերթական անակնկալը. երեկ չկատարեց Երեւան-Մոսկվա չվերթը։ Նրան փոխարինեց փորձառու ՏՈՒ-154-ը, որը եւ Մոսկվա տեղափոխեց Էյրբասի ուղեւորներին։

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության կենտրոնից հայտնեցին, որ Էյրբասը օդ չի բարձրացել, որովհետեւ կանգնեցվել է հերթական տեխնիկական ստուգման։ Սակայն մեր ունեցած տվյալներով, Էյրբասը ոչ թե հերթական ստուգման, այլ շտապ վերանորոգման է կանգնեցվել, քանի որ մինչեւ օդ բարձրանալը տեխնիկական անսարքություն է նկատվել։ Այլապես ինչ կարիք կար չվերթը Էյրբասով նախատեսելու եւ հետո ուղեւորներին ՏՈՒ-154 «էվակուացնելու» (ի դեպ, շատ օպերատիվ եւ կազմակերպված, այնպես, որ չվերթն ուշացել է ընդամենը 15 րոպեով)։

Ասենք, որ մի ուրիշ ՏՈՒ-154-ի, որը կանգնած է եղել տեխնիկական սպասարկման, փետրվարի 20-ին «վրաերթի է ենթարկել» սպասարկումն իրականացնող բեռնատար մեքենաներից մեկը եւ վնասել ինքնաթիռի թեւը։ Զոհեր չեն եղել։ ՔԱԳՎ տեղեկատվության կենտրոնի ղեկավարը հայտնեց, որ այս միջադեպի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել, կատարվում է ծառայական քննություն։

ՄՏՔԵՐԻ ՄԵՋ ԸՆԿԱԾ

hovhannes hovhannisyan

ԱԺ պատգամավոր, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանից փորձեցինք պարզել, թե որքանով են հավաստի խորհրդարանում պտտվող լուրերն այն մասին, որ պրն Հովհաննիսյանին նոր կառավարության կազմում առաջարկվելու է արտաքին գործերի նախարարի պորտֆելը։ Պրն Հովհաննիսյանի ասելով ինքն առաջին անգամ է այդ մասին լսում։ Իսկ եթե առաջարկե՞ն։ «Մտածել է պետք»,- եղավ պատասխանը։

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

harcaqqnel

ԱԺ մի շարք պատգամավորներ երեկ հարցաքննվեցին հենց խորհրդարանի շենքում։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ հարցաքննվողների մեջ էր նաեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Դեռեւս շարունակվում են նաեւ խորհրդարանի մյուս աշխատակիցների, օրինակ՝ քարտուղարուհիների հարցաքննությունները։

ՀԲ-Ն ԷԼԻ ՁԵՌՔ ԿՄԵԿՆԻ

HB

Դատարաններում կահույքի, օրենսդրության էլեկտրոնային տարբերակի բացակայության, դատավորների սոցիալ-կենցաղային պաշտպանվածության հարցերը պրոբլեմ են։ Սակայն, եթե պետությունը միջոցներ չունի եւ չի տրամադրելու, դա չի նշանակում, թե Համաշխարհային բանկը կթողնի, որ դատական բարեփոխումները մեզանում ավարտին չհասցվեն։ Եթե խոստացված 10 մլն դոլարը գա Հայաստան, ապա պատկերացրեք, Տաշիրի, Արմավիրի, վճռաբեկ դատարանների օրինակով, որքան օրինակելի դատարաններ կունենանք մենք։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829