Երեկ Արշակ Սադոյանը 60 տարեկան դարձավ։ Այս առիթով շնորհավորելով նրան ԱԺ նախագահը ասաց. «Կամենում եմ բեղմնավոր աշխատանք, անձնական մեծագույն երջանկություն»։ Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ հոբելյարը. «Կարծում եմ, որ 60-ից հետո պատգամավորները խոսելու իրավունք չունեն»։ Իսկ պատգամավորներից մեկն էլ առաջարկեց «Արշակի ծննդյան օրը մտցնել պետական տոների մեջ»։
ՎԱՏ ԼՈՒՐ
99-ի փետրվարին Արմեն Տեր-Սահակյանի հարցաքննության տեսագրությունը դատարանում եւ տեղեկատվության միջոցներով ներկայացվում է իբրեւ ուղղակի մեղադրանք ՆԳ նախկին նախարարին, ցուցմունք, թե սպանություններն ինքը կատարել է Վանոյի հրամանով, ի շահ ազգի։ «Էդ Աղվան Հովսեփյանի եփած բորշչն ա, էդ Աղվանի սարքած շառերն ա։ Վանո եք ուզում բռնեք՝ գնացեք բռնեք ինձանից հեռու… Ատրճանակը գլխիս էին պահել, ասեղը մեջքիս սրսկում էին, հետն էլ Աղվանը ասում էր՝ դու մեր ուզածի պես ցուցմունք տուր՝ քեզ 5 տարի կտանք։ 25000 դոլարն էլ կերավ»,- այսպես բացատրեց կատարվածը Արմեն Տեր-Սահակյանը դատարանի դահլիճում։