Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՊԻ ԵՐԿԻՐ

Փետրվար 23,2000 00:00
kiro manoyan

Այսուհետ ՀՅԴ Բյուրոյի միայն երկու անդամները չեն հայաստանաբնակ լինելու։ Հայաստան բնակության են տեղափոխվում Բյուրոյի եւս երկու անդամներ։ «Առավոտը» ՀՅԴ Բյուրոյի մամուլի դիվանի պատասխանատու Կիրո Մանոյանից տեղեկացավ, որ այդ երկուսը իրանահայ Ալբեր Աճեմյանն ու կանադացի Վիգեն Ս. Հովսեփյանն են։

ՍԵՐՎԻՍԻ ԽՆԴԻՐԸ

armen khachatryan

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հերթական մի արարքը իշխանական շրջանակներում խոսքուզրույցի առարկա է դարձել։ Նա պահանջել է փոխել պետական իր առանձնատան սպասքը, դժգոհելով, թե ինչու իքս պաշտոնյայի առանձնատանը կա այդ «սերվիսից», իսկ ինքը չունի։

ՄԻ ԳՐՊԱՆԻՑ ՄՅՈ՞ՒՍԸ

goxutyun

ԼՂՀ կառավարության իրազեկ աղբյուրները հայտնեցին «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցին, թե ոչնչով չհիմնավորված շինարարական աշխատանքների (օրինակ կենտրոնական պողոտայի ու մի կամրջի) համար անցած տարի բյուջեից հատկացվել է 1 մլրդ 200 մլն դրամ, որն էլ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը տվել է «Յուպիտեր» ՓԲԸ-ի դուստր շինարարական կազմակերպություններին։

Հիշեցնենք, որ «Յուպիտերը» Սամվել Բաբայանի սեփականությունն է։ Կառավարությունում այն կարծիքն են արտահայտել, որ բյուջետային միջոցներն այս ճանապարհով անցել են մասնավոր ձեռներեցության ոլորտ, իսկ «Յուպիտերը» չի կատարել նշված ծավալների շինարարական աշխատանքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829