Տեւական ժամանակ է, ինչ թափուր է ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը, որն Արծրուն Մարգարյանից հետո զբաղեցնում էր ՆԳ փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Արդեն նախարար նշանակվելուց հետո պրն Հարությունյանը մի քանի անգամ այս պաշտոնին առաջադրել է Շիրակի մարզի ոստիկանապետ, ծագումով ղարաբաղցի Աշոտ Գիզիրյանի թեկնածությունը։ Կառավարությունում այն հավանության չի արժանացել, քանի որ Գիզիրյանը համարվում է Սերժ Սարգսյանի մարդը։ Այնուամենայնիվ, մի երկու անգամ մերժվելուց հետո էլ Հայկ Հարությունյանը համառորեն շարունակում է ներկայացնել այս թեկնածուին։
ԻՍԿ ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
«Առավոտի» հարցին, թե արդյոք ակնկալո՞ւմ է, որ կարող է բավարարվել իր երեկ ներկայացրած բողոքը Ալեքսան Հարությունյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու դատարանի որոշման դեմ, փաստաբան Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Որեւէ ակնկալիք չունեմ վերաքննիչ դատարանից, քանի որ արատավոր պրակտիկա է ձեւավորվել։ Դատարանները նման բողոքները եւ կալանքի սանկցիա տալու միջնորդությունները քննելիս չեն անդրադառնում գործում եղած ապացույցներին, այլ կարեւորում են, թե կա՞ն արդյոք հիմքեր եւ անհրաժեշտություն անձին կալանքի տակ պահելու համար։ Մեղադրանքի բավարար ապացույցների խնդիրը միշտ վրիպում է դատարանի ուշադրությունից»։
Կարդացեք նաև
ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«Ինչո՞ւ է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը այդպես անհանգիստ պաշտպանվում»,- հարցրի ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին. «Ճիշտ կլինի, կարծում եմ, այդ հարցին ԱԺ նախագահն ինքը պատասխանի, դա ավելի կոռեկտ կլինի, բայց եթե այդ ամենը դուրս է գալիս օրինականության սահմաններից, կարծում եմ, մեր երկրում ունենք համապատասխան մարմիններ, որ պետք է այդ հարցով զբաղվեն»։