Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հիշատակ հայրենիքի նահատակների

Փետրվար 22,2000 16:04

1999թ. հոկտեմբերի 27-ը մարդկային 8 կյանքի քմահաճ ընդհատման պատճառ դարձավ։ Յուրաքանչյուրն ապրում էր իր աշխարհով, իր նպատակներով եւ իղձերով, փորձում էր քիչ թե շատ զորավիգ լինել հայրենիքի վերածնման ու բարգավաճման գործին։

Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն առանձնապես, մարդիկ. ովքեր քիչ բան չարեցին մեր հինավուրց երկրի նորօրյա հեւքը ռիթմիկ ու պատշաճ տեսնելու հաճար, մարդիկ, ովքեր շատ ու շատ անկատար երազներով քարե հուշամատյանի տողեր դարձան։ Դեռ շատ ու շատ կխոսվի հայրենիքի նվիրյալների, նրանց մեծագործությունների ու մարդկային արժանապատվության մասին։ Եվ ամենուրեք կմնա նրանց անունը, քանզի չհիշելը անկարելի է, քանզի յուրաքանչյուրի մեջ հենց ինքը՝ Հայաստանն էր, որը դեռ պետք է հզորանա եւ իր զավակների անհողդողդ կամքով իր նոր վերածննդի երգերը երգի

Շրջանառության մեջ Հայաստանի Հանրապետության փոստային նոր թողարկումներն են՝ 8 նահատակների դիմանկարներով գեղաթերթիկը. Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի դիմանկարներով նամականիշերը, եւ առաջին օրվա ծրարներ։ Կսփռվեն աշխարհով մեկ, կհամալրեն դրոշմասիրական հավաքածուները, ցուցադրական ու հետազոտական նյութ, յուրատեսակ հուշանվերներ կդառնան։ Եվ ընդմիշտ կմնան պատմության մեջ՝ որպես տոկացող Հայաստանի ինքնատիպ վավերագրեր:

Ըստ իս, երիտասարդ նկարիչ Ալբերտ Քեչյանի ստեղծագործական աշխատանքը լավ արդյունք է տվել։ Փոստային նոր թողարկումները աչքի են ընկնում կատարման վարպետությամբ, որոնողական մտքի հետաքրքիր լուծումներով։ Գեղաթերթիկը եւ նամականիշը տպագրվել են հոլանդական հայտնի տպարանում։ Տպաքանակները մեծ չեն՝ նամականիշերինը 20.000-ական, գեղաթերթիկինը՝ 10.000, առաջին օրվա ծրարինը՝ 1000 օրինակ։ Գեղաթերթիկի անվանագինը 540 դրամ է, նամականիշերինը՝ 250-ական դրամ: Փոստային շրջանառության առաջին օրը հատուկ դրոշմոցով նամականիշերը կնքվում էին մայրաքաղաքի թիվ 8 փոստային բաժանմունքում։ Հայրենիքի նահատակների հիշատակը, ի թիվս այլ ձեռնարկումների, հավերժացավ նաեւ նամականիշերի ձեւով, որոնք եռազույնով հանդերձ երկրե-երկիր սփռվելով, իրենց հերթին կհավաստեն՝ «Մահ իմացյալ՝ անմահություն»։

Ս.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՖՀՄ վարչության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829