Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյանը

Փետրվար 19,2000 00:00
armen khachatryan

Թաիլանդում գլոբալիզացիայի խնդիրների մասին իմաստուն խոսակցությունների անջնջելի տպավորության տակ գտնվող ԱԺ նախագահը, ըստ ամենայնի, որոշեց, որ իր նման խորը գիտելիքների տեր մարդուն պետք է պահել բյուրեղապակյա արկղում: Ուստի նրա քաջարի թիկնազորը խիզախ հարձակում գործեց իր մեքենայի հետեւից բավականին հեռու տարածության վրա ընթացող մեկ այլ մեքենայի վրա, որում հիմնականում նստած էին օդակայանից քաղաք վերադարձող լրագրողները:

ՀՅԴ Ընդհանուր ժողովը

hyd

Ծաղկաձորում խիստ ինքնաքննադատությամբ զբաղվող դաշնակցականները պատժեցին եւ չվերընտրեցին Բյուրոյի նախկին անդամներին, որոնք համարձակվել էին չբոյկոտել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները, որի արդյունքում, մասնավորապես, կառուցվել էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: «Օպորտունիստները» դեռ լավ են պրծել՝ նման ապազգային գործերից հետո կարող էին ընդհանրապես մնալ սառեցված անդամությամբ:

Գառնիկ Անանյանը

garnik ananyan

Կոմունիստական պրերիաներից ժամանակակից կյանքում պատահականորեն հայտնված ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը գույներ չխնայեց Հայաստանի, իր խոսքերով, «չարաբաստիկ» անկախությունը փնովելու համար, ինչպես նաեւ «Պրավդայի» ոճով դատափետեց «ռեւանշիստ» լրագրողներին ու փառաբանեց գործող նախագահին: Լրագրողների մատաղ սերնդի դաստիարակության սուրբ գործը հուսալի ձեռքերում է: Բա՛րձր պահենք սապոնարտադրության ալ դրոշը ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ուռա՛:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829